Ակնեի առաջացման գլխավոր պատճառներից է ճարպագեղձերի արտադրած ճարպը

Ներկայացնում է ակնեի առաջացման մի քանի պատճառներ և նրանց դեմ պայքարի միջոցները:

Սթրես-Հասունանակուն զուգահեռ մեծանում է նաև սթրեսի աստիճանը, որը, որպես օրենք, կարող է լինել ակնեի առաջացման գլխավոր պատճառներից մեկը:

Անորակ դիմահարդարման միջոցներ- Երբեմն հենց սիրելի դիմահարդարման միջոցները կարող են լինել ակնեի պատճառը: Այսպիսով, եթե տառապում եք ակնեից, ստուգեք դիմահարդարման միջոցների պիտակները:

Բջջային հեռախոս— Հեռախոսը մշտապես դնում եք բակտերիակիր մակերևույթների վրա, և հեռախոսի տաքությունը ձեր մաշկի խոնավության հետ մեկտեղ կարող է ստեղծել կատարյալ միջավայր ակնեի առաջացման համար: Պարզապես հաճախ մանրէազերծեք ձեր հեռախոսը սպիրտով:

Յուղոտ մաշկ— Մեկ այլ ակնեի պատճառ է ճարպագեղձերի արտադրած ճարպը, որը փակում է մաշկի ծակոտիները և գրավում բակտերիաներին: Հարկավոր է օգտագործել մաքրող միջոցներ կամ մաշկաբանի նշանակած դեղամիջոցներ:

Ակնեի բուժում
Մազերի հարդարման միջոցներ- Ինչպես դիմահարդարման, այնպես էլ վարսահարդարման միջոցները կարող են բացասական ազդեցություն ունենալ:

Ժառանգականություն— Երբեմն ձեր խնդիրները նրանից չեն, որ դուք ինչ որ բան սխալ եք անում: Պարզապես ձեր գեներն են այդպիսին: Խնամեք մաշկը ճիշտ ընտրված մաքրող միջոցներով և կկարողանաք նվազեցնել քանակը:

Հորմոններ— Ակնեի ամենաշատ տարածված պատճառներից է հորմոնների մակարդակի տատանումները, որը կանանց մոտ կարող է առաջանալ հղիության շրջանում, դաշտանային ցիկլի ընթացքում, ցիկլի բացակայության դեպքում (մենոպաուզա): Ճարպագեղձերը սկսում են մեծ քանակությամբ ճարպ արտադրել: Նման դեպքերում կարող եք սպասել հորմոնային կարգավորմանը, կամ դիմել մաշկաբանի:

Կան ակնեի բուժման բազմաթիվ եղանակներ՝ ապրելակերպի փոփոխություն, բժշկական միջամտություններ։ Պարզ ածխաջրերի քիչ օգտագործումը, օրինակ շաքարի սահմանափակումը, կարող է օժանդակել բուժմանը։

Երկար ժամանակ չանհետացող թարախաբշտերը և ցավոտ հանգույցներն, այնուամենայնիվ, պահանջում են մասնագետի խորհրդատվություն: Մի փորձեք մատներով հեռացնել պզուկների պարունակությունը։ Դուք կարող եք ինֆեկցել ձեր կորյակները և նպաստել թարախաբշտերի առաջացմանը, ինչպես նաև դրանց սպիական բարդացմանը։

Դեմքը լվացեք շատ նուրբ՝ առանց մաշկը տրորելու, առանց խոզանակ կամ մաշկը գրգռող այլ միջոցներ օգտագործելու։ Վերջում դեմքի մաշկը չորացրեք նուրբ և հարթ մակերեսով (առանց մազմզուկների) սրբիչը մաշկին զգույշ հպելով, այլ ոչ թե քսելով։

Աշխատեք հեռու մնալ արևի ուղղակի ճառագայթներից։

(Visited 69 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: