Ողջո՛յն քեզ, ո՛վ Թագուհի, ողորմութեան Մայր, կեանք, քաղցրութիւն եւ մեր յո՛յսը, ողջո՛յն քեզ:

Ուրախ լեր, Թագուհի երկնից
(Զատկական շրջան)

Ուրախ լե՛ր, Թագուհի երկնից, ալէլուիա:
Քանզի զոր ի քեզ կրել արժանի եղեր, ալէլուիա,
Յարեաւ ահա՛ որպէս ասացն, ալէլուիա:

Խնդա՛ եւ ուրախ լե՛ր, Կո՛յս Մարիամ, ալէլուիա,
Զի ճշմարտապէս յարեաւ Տէրն, ալէլուիա:
Աղաչեա՛ վասն մեր զԱստուած, ալէլուիա:

Աղօթք
Աստուած, որ յարութեամբ Որդւոյ Քո Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի զաշխարհ ուրախ առնել հաճեցար, տու՛ր մեզ, աղաչեմք, զի ի ձեռն ծնողի նորին Կուսին Մարիամու՝ հասցուք յաւիտենական ուրախութեանցն յերկինս, Տերամբ Մերով Յիսուսիւ Քրիստոսիւ. Ամէն:

Ողջո՛յն քեզ, ո՛վ Թագուհի, ողորմութեան Մայր, կեանք, քաղցրութիւն եւ մեր յո՛յսը, ողջո՛յն քեզ: Եւայի աքսորուած որդիներս քեզի՛ կը դիմենք, հեծելով ու ողբալով քեզի՛ կ’աղաչենք: Ո՛վ դուն՝ մեր բարեխօսը, քու ողորմած աչքերդ մեզի՛ դարձուր եւ Յիսուսը՝ արգանդիդ օրհնուա՛ծ պտուղը մեր այս աքսորէն յետոյ՝ մեզի ցո՛յց

տուր: Ո՛վ գթած, ո՛վ բարեգութ, ո՛վ քաղցր Կոյս Մարիամ: Քու պաշտպանութեանդ հովանիին տակ կ’ապաւինինք, Սու՛րբ Աստուածածին: Մեր աղանչանքները մի՛ անտեսեր, այլ մեզ միշտ փրկէ՛ մեր բոլոր վտանգներէն, ո՛վ փառաւորուած եւ օրհնուած մի՛շտ Սուրբ Կոյս:

(Visited 13 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: