Նարեկացի Մատյան ողբերգության

Քանզի մինչդեռ ես անհոդ, աներկբա
Մի վստահությամբ արշավում էի,
Փորձության միայն չնչին կասկածներ
Մտանցնելով այն փոքր միջոցի պատճառով, որ դեռ

Բաժանում էր ինձ իմ հանգրվանից,
Կարծելով արդեն հասնում եմ ափին,
Ջմեռը հանկարծ, ամառ ժամանակ,
Բքաբեր Հողմով վրա հասնելով

Իր եռալեկոծ դիմահարոլթյամբ
Իսկույն վրդովեց հանդարտությունը։
Եվ ալիքների վայրագ բախումից նավը խորտակվեց։ (բան ԻԵ, բ)
Մոլորապատիր վարժութիւնք,
Հանապազասխալ տեսութիւն,

Ակնայրարատ պչրութիւն,
Պոռնկակերպ կերպարանք Ախտաբորբոք նիւթ,
Դժնէատեսիլ գոյն,
Յոքնատխար գեղ
Յոլովամեղձ ծուխ… (բան ԽԸ, դ)

Ինչպես որ առանց սանձակալի ձին
Անխոտոր, անգայթ չի գնա երբեք,
Եվ աննվավար նավն ալիքներով չի սուրա առաջ,
Ինչպես արորը առանց մաճկալի

Հերկ չի կատարի հավասարապես,
Ամոլի զույգերն առանց հոտաղի
Չեն ընթացակցի հաշտ ու համաքայլ,

Ինչպես ամպերը չեն չվում բնավ առանց հողմերի,
Եվ անժամանակ չեն ցնդում աստղերն ու չեն գումնարվում ,
Արեգակն առանց օդի տարրեղեն
Շրջապտույտն իր չի բոլորում

Նարեկի լեզվի գեղեցկությունները, իհարկե, չեն սպառվում նշված երեք կողմերով, իբրև գեղարվեստական ստեղծագործության լեզու՝ այն ունի բազմաթիվ այլ արժանիքներ, որոնց թվում ան­պայման պետք է հիշատակել բառերի շարադասության ճկունու­թյունը։ Նարեկացին համաշխարհային գրականության մեջ մարդկայ­նորեն դրականի ու կատարյալի մեծ երգիչներից է, մի բան, որ ընկած է մեր նոր և խորհրդային գրականության

նշանավոր դեմքերի նրա նկատմամբ ունեցած հիացմունքի հիմքում։ Նարե­կացու «Մատյան ողբերգության» պոեմի գեղարվեստական մեծության ամենացայտուն ապացույցներից է մեր գրականության վրա թողած մեծ ազդեցությունը, նրանից սովորել են ոչ միայն միջնա­դարի, այլև նոր ժամանակների հայ պոեզիայի խոշոգագույն

դեմ­քերը՝ Թումանյանը և Իսահակյանը, Սիամանթոն, Վարուժանը և Մեծարենցը, Տերյանը և Չարենցը։ Ռուս և արևմտաեվրոպական գրականության այնքան լավատեղյակ, նրանց հարուստ տրադի­ցիաները յուրացրած մեր պոեզիսայի այս նշանավոր վարպետները իրենց համար շատ ավելի ուսանելի բան են տեսել նաև X դարում ապրած գրական հսկայի (Մեծարենցի արտահայտությունն է) թո­ղած ժառանգության մեջ։

(Visited 36 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: