Այրոց՜ մահացու հիվանդության ախտանշան. գիտնականներ

Այրոցը գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդության ախտանշաններից մեկն է, որն իր հերթին կարող է կապված լինել կոկորդի եւ կերակրափողի քաղցկեղի զարգացման մեծ հավանականության հետ: Այս մասին նոր հետազոտությունը հրապարակվել է Ամերիկյան ուռուցքաբանական միության CANCER ամսագրում:

Մասնագետների խոսքով՝ թթվային ռեֆլյուքսը կամ այրոցը առաջացնում է կերակրափողի եւ կոկորդի հյուսվածքների վնասում, իսկ երկարատեւ ազդեցության դեպքում կարող է առաջացնել մահացու հիրվանդություն՝ քաղցկեղ:

1995-1996 թվականներին NIH-ը Թոշակառուների ամերիկյան ասոցիացիայի՝ AARP-ի հետ համատեղ հետազոտություն է անցկացրել 50-ից մինչեւ 71 տարեկան 3,5 մլն մարդու մասնակցությամբ՝ ցանկանալով պարզել սնունդի եւ առողջության միջեւ կապը:

Գիտնականները 16 տարի հետո պարզել են, որ մասնակիցների 24 տոկոսի հիվանդության պատմության մեջ ի սկզբանե եղել է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդություն, իսկ նրանցից 931-ի մոտ զարգացել է կերակրափողի ադենոկարցինոմա, 301-ի մոտ՝ կերակրափողի հարթբջջային կարցինոմա, իսկ 876-ի մոտ՝ կոկորդի հարթբջջային կարցինոմա:

Այդ ախտորոշմամբ մարդկանց շրջանում քաղցկեղի թվարկված տեսակներից ցանկացածի զարգացման հավանականությունը 2 անգամ ավելի բարձր էր: Ընդ որում՝ բարձր ռիսկը բոլոր խմբերի համար միատեսակ է եղել՝ հաշվի առնելով սեռը, ծխելը եւ ալկոհոլի գործածումը:

(Visited 13 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: