«Ռուսաստանը կլինի՛ երջանիկ» Նավալնի.

Ռուսաստանցի ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնին Բաբուշկինսկի շրջանային դատարանում, Մոսկվա, 21 փետրվարի, 2021թ.
Ռուսաստանցի ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնին այսօր դատարանում հանդես եկավ վերջին խոսքով:Նա ասաց, որ «Ռուսաստանը դժբախտ երկիր է, որտեղ ապրող դժբախտ ժողովուրդն արժանի է երջանկության»:

Բաբուշկինսկի շրջանի դատարանը վեց շաբաթով կրճատել է Նավալնիի պայմանական ազատազրկումը 3.5 տարվա իրական ազատազրկմամբ փոխարինելու Սիմոնովսկի դատարանի սահմանած պատժաչափը:

Հաշվի առնելով տնային կալանքի և «Մատրոսկայա տիշինա» բանտում գտնվելու տևողությունը` դատարանը վճռել է, որ Նավալնին քրեակատարողական հիմնարկում կմնա ընդհանուր հաշվով 2.5 տարի:

«Իհարկե, ես ուզում եմ, որ Ռուսաստանը երջանիկ լինի, դրա համար էլ առաջարկում եմ փոխել կարգախոսը՝ Ռուսաստանը պետք է լինի ոչ միայն ազատ, այլև երջանիկ: Ռուսաստանը կլինի՛ երջանիկ»,- հայտարարել է Նավալնին:

Այսօր ավելի ուշ Բաբուշկինսկի շրջանի դատարանը կանդրադառնա երկրորդ գործին, որով Նավալնին մեղադրվում է պատերազմի վետերանին զրպարտելու և վիրավորելու մեջ:

(Visited 20 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: