Ջրից դուրս է բերվել ջրահեղձված քաղաքացու դին․ ԱԻՆ

Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Խ․ Մ․-ի (ծնված 1962 թ.) դին: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Փետրվարի 20-ին, ժամը 09:40-ին Շորժա գյուղի հյուրատան մոտկայքում՝ ափամերձ տարածքում, կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Խ․ Մ․-ի (ծնված 1962 թ.) դին:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին, ժամը 14:20-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի հյուրատան մոտ՝ ափամերձ տարածքում, քաղաքացի է ջրահեղձվել. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Ժամը 20:09-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք»,- ասված է հայատարարության մեջ:

(Visited 15 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: