Ճապոնիան հայտնաբերել Է կորոնավիրուսի նոր տարբերակով վարակման 90-ից ավելի դեպք․

Ճապոնիայի առողջապահական մարմինները հայտնաբերել են COVID-19 կորոնավիրուսի նոր հիմնամանրԷով հիվանդացության ավելի քան 90 դեպք: Այդ մասին փետրվարի 19-ին հաղորդել Է Mainichi թերթը: Հայտնաբերված նոր հիմնամանրԷի մասին ասվում Է հաշվետվության մեջ, որը պատրաստվել Է Ճապոնիայի վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի կողմից:

Կարծում են, որ այդ տարբերակը եկել Է արտասահմանից, բայց տարբերվում Է այն հիմնամանրԷներից, որոնք ավելի վաղ գրանցվել Էին Մեծ Բրիտանիայում եւ Հարավային Աֆրիկայում, գրում Է հրատարակությունը:

Ճապոնիայի առողջապահության նախարարության տվյալներով, COVID-19-ի համավարակի սկսվելուց ի վեր երկրում գրանցվել Է կորոնավիրուսով հիվանդացության ավելի քան 400 հազար դեպք եւ մահվան 7 հազար 194 դեպք:

Բոլոր հիվանդացածներից 151-ի մոտ հայտնաբերվել են վիրուսի հիմնամանրԷներ, որոնք ավելի վաղ հայտնաբերվել Էին Մեծ Բրիտանիայում, Հարավային Աֆրիկայում եւ Բրազիլիայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

(Visited 5 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: