«Այն, ինչ անում ես, քեզ է վերադառնալու»

Մի անգամ մի ֆերմեր տուն վերադառնալիս, ճահիճների կողմից ճիչեր է լսում։ Նա արագ շտապում է ձայնի ուղղությամբ։ Ճահճում երեխա էր խեղդվում և արդեն սուզվում էր։ Նա արագ փայտը մեկնում և փրկում երեխայի կյանքը, տուն է տանում երեխային, լողացնում, կերակրում։ Երբ տղան հանգստանում է, խնդրում է ֆերմերին թույլ տալ, որ ինքը տուն գնա, որովհետև հայրիկը կահանգստանա։ Տղան գնում է։

Մի քանի օր հետո ֆերմերի դռան առաջ կառք է կանգնում։ Տղայի հայրն էր, որը եկել էր նվերներով՝ իր երախտագիտությունը հայտնելու երեխային փրկելու համար։ Բայց ֆերմերը ոչ մի կերպ չի համաձայնվում նվերները վերցնել և հարգալից հրաժարվում է։ Երբ սենյակ է մտնում ֆերմերի տղան հարուստը առաջարկում է գոնե թույլ տան տղայի ուսումը շարունակելու նպատակով Լոնդոն տանել։ Ֆերմերը հաճույքով համաձայնվում է։

Հետագայում տղան ոչ միայն դպրոցը,այլև փայլուն առաջադիմությամբ ավարտում է Լոնդոնի բժշկական համալսարանը։ Այդ ֆերմերի տղան աշխարհահռչակ Ալեքսանդր Ֆլեմինգն էր, որը 1929թ. դարձավ պենիցիլին պրեպարատի հայտնագործողը։
Տարիներ հետո, պատերազմի առաջ, հարուստի որդին շատ ծանր հիվանդանում ու տեղափոխվում է Լոնդոնի ամենալավ հիվանդանոցը։ Տղային մահից փրկում է պենցիլին պրեպարատը։

Փրկվող տղայի հարուստ հայրը լորդ Ռենդոլֆ Չերչիլն էր, իսկ տղան՝ հետագայում Անգլիայի պրեմիեր մինիստր Ունինստոն Չերչիլը։ Չերչիլը իր կյանքով ապացուցված հայտնի լոզունգը սիրում էր հաճախ կրկնել. «Այն, ինչ անում ես, քեզ է վերադառնալու»

(Visited 2 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: