Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել պաշտպանել Կարո Փայլանին

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Facebook-ի իր էջում # ProtectPaylan հեշթեգով գրառում է կատարել՝ կոչ անելով պաշտպանել Թուրքիայի խորհրդարանի հայկական ծագմամբ պատգամավոր Կարո Փայլանին, ով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու սպառնալիքի տակ է:

«Տեղեկացրեք Amnesty International-ին, Human Rights Watch-ին եւ Պետդեպարտամենտին, որ թուրքական կառավարությունը մտադիր է (հերթական անգամ) անձեռնմխելիությունից զրկել թուրքական խորհրդարանականներին, այդ թվում՝ @GaroPaylan-ին (որը պատկանում է #հայկական ժառանգության):

— ԱՄՆ Պետքարտուղարություն՝ Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի բյուրո @ StateDRL»,- նշվում է ANCA-ի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Թուրքիայի ՆԳՆ-ն ընդդիմադիր 9 պատգամավորների, այդ թվում` Կարո Փայլանին, պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել` 2014-ի փողոցային ցույցերի հետ կապված մեղադրանքով: Եթե ընթացակարգն ավարտվի անձեռնմխելիությունից զրկելով, Փայլանին կարող է դատական հետաքննություն սպառնալ:

(Visited 24 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: