Ալիևը, Էրդողանն ու Բահչելին կայցելեն Շուշի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և թուրքական «Ազգային շարժման կուսակցության» նախագահ Դևլեթ Բահչելին կմասնակցեն Շուշիում կառուցվելիք դպրոցի հիմնարկեքի արարողությանը, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության թուրքական ծառայությունը:

Նշվում է, որ թուրքական լրատվամիջոցներին սպասվելիք այցի մասին հայտնել է Բահչելիի խորհրդական Զիա Գյունայդընը: Դպրոցը կառուցվելու է «Ազգային շարժման կուսակցության» կրթության և մշակույթի հիմնադրամի կողմից:

«Դպրոցի հիմնարկեքի արարողությանը կմասնակցեն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես նաև «Ազգային շարժման կուսակցության» նախագահ Դևլեթ Բահչելին»,-ասել է Գյունայդընը:

Խոսելով կատարվելիք այցի մասին՝ Դևլեթ Բահչելիի խորհրդականն ասել է, որ ներկայում Շուշիում լուծվում են ենթակառուցվածքային խնդիրները, կառուցվում է նոր ճանապարհ:

«Մեր դիտարկումների և հանդիպումների հիման վրա կարող եմ ասել, որ աշխատանքներն արագ են ընթանում, և այս ճանապարհը նախատեսվում է բացել մինչև գարուն»,-ասել է խորհրդականը։
Նշվում է, որ Շուշիում դպրոցի կառուցման վայրը դեռ հստակեցված չէ:

(Visited 23 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: