Ռազմիկ Աբրահամյանն ասում էր՝ ստիպի, թող գրի. Սուզաննա Պատվականյանը պատմում է, թե ոնց է կորցրել երեխային․/Տեսանյութ/

21 տարի առաջ ծննդաբերած և այդպես էլ իր երեխային չտեսած Սուզաննա Պատվականյանը Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնել է, որ բժիշկներ՝ Անդրանիկ Պողոսյանը և Ռազմիկ Աբրահամյանը ստիպել են իրեն հրաժարվել իր նորածին երեխայից:

Դեպքը տեղի է ունեցել 2000 թվականի փետրվարի 16-ին, երբ ծնվել է Սուզաննա Պատվականյանի դուստրը: Կինն այդ ժամանակ անչափահաս է եղել, ըստ Սուզաննա Պատվականյանի բժիշկները իրենից 500 ԱՄՆ դոլար են պահանջել, որպեսզի իրավապահներին չհայտնեն, որ երեխայի հայրը անչափահասի հետ սեռական հարաբերություն է ունեցել:

Սուզաննա Պատվականյանն ասաց, որ պահանջված գումարը չեն վճարել, ինչ պատճառով էլ ստիպել են երեխայից հրաժարվել:
Սուզաննայի խոսքով` իր սենյակ է մտել հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգ Անդրանիկ Պողոսյանը և ասել, որ երեխան ծնվել է բարդություններով և առաջարկել է հրաժարվել նրանից։ Սուզաննան մերժել է առաջարկը։

(Visited 12 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: