Իսպանիայում Ռուսաստանից և Լեհաստանից կանանց սեռական շահագործմամբ զբաղվող հանցավոր խումբ է վնասազերծվել․

Իսպանիայի ազգային ոստիկանությունը հանցավոր խմբավորում է չեզոքացրել, որը զբաղվում էր Ռուսաստանից եւ Լեհաստանից կանանց սեռական շահագործմամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով գերատեսչությունը:

Խումբը տեղակայված էր Ալիկանտեում եւ Վալենսիայում եւ «գրասենյակներ» ուներ Լեհաստանում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում, հայտնել է Ազգային ոստիկանությունը:

Հետաքննությունը, որում մասնակցում էր Եվրոպոլը, սկսվել էր այն բանից հետո, երբ զոհերից մեկը դիմել է ոստիկանություն:
Կանանց հրավիրում էին Իսպանիա` աշխատանք խոստանալով նրանց այդ երկրում, ինչպես նաեւ` Մեծ Բրիտանիայում եւ Գերմանիայում: Սակայն երբ նրանք գալիս էին Իսպանիա, նրանց ստիպում էին մարմնավաճառությամբ զբաղվել:

Օպերացիայի ընթացքում, որում ներգրավված էր շուրջ 100 ոստիկան, 17 մարդ է բերման ենթարկվել Ալիկանտեում, Վալենսիայում եւ Պալմայում: Ձերբակալվածների թվում են Ռուսաստանի (4), Ուկրաինայի (6), Լեհաստանի (2), Գերմանիայի (1), Ուրուգվայի (1), Մոլդովայի (1), Լիտվայի (1), Բելառուսի (1) քաղաքացիներ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ոստիկանությունում: Դատավորը որոշում է կայացրել երեք անձի ուղարկել նախնական կալանքի, երկու կին ազատ է արձակվել:

COVID-19-ի համավարակի պատճառով ուղեւորությունների սահմանափակումների ներդրումից հետո խումբը կապվել էր մեկ այլ կազմակերպության հետ, որը կեղծ բժշկական փաստաթղթեր էր տրամադրում կանանց մեծ գումարի դիմաց:

Բացի այդ, խումբը մարիխուանայի աճեցմամբ էր զբաղվում. առգրավվել է 300 բույս ​​եւ 40 կիլոգրամ թմրանյութ, նրանք կեղծ կրեդիտային քարտեր են օգտագործել, որոնցով գնումներ էին կատարում, վրավում էր թանկ հյուրանոցների համար, բիթքոիններ էին ձեռք բերվում:Առգրավվել է երկու ավտոմեքենա, 16 հազար եվրո կանխիկ գումար, հեռախոսներ, համակարգիչներ, զարդեր, կեղծ փաստաթղթեր:

(Visited 13 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: