Երկուշաբթի, ժամը 18։00-ին, Արաբկիրի Պրահայի այգու մոտից կմեկնարկի ընդդիմության անհնազանդության երթը

Երկուշաբթի՝ ժամը 18։00-ին Արաբկիրի Պրահայի այգու դիմացից սկսվելու է Հայրենիքի փրկության շարժման անհնազանդության երթը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին Հանրապետության հրապարակում անհնազանդության ակցիայի ավարտին ասաց շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Սա տարբերվելու է մեր մյուս արժանապատվության ակցիաներից, որովհետև սա լինելու է անհնազանդության ակցիա։ Երկուշաբթի օրվանից ամեն օր առանց դադարի մայրաքաղաքում, հետո մարզերում, անգամ ամենահեռավոր գյուղերում լինելու են ակցիաներ։ Առանց շտապելու և առանց հապաղելու հասնելու ենք չարիքի կառավարության հեռացմանը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Հայրենիքի փրկության շարժման» բազմամարդ հանրահավաքը, ինչից հետո քաղաքացիները տարբեր ուղղություններով անհնազանդության երթեր իրականացրին՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։

(Visited 8 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: