Ժամեր անց Խայսը կլինի Հայաստանում, նա աշխարհի լավագույն պրոթեզավորման մասնագետներից մեկն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Այս ամիսներին Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի, մեր հայրենակիցներ Հարություն Սիմոնյանի և Գարիկ Խաչատրյանի մեծ ջանքերի շնորհիվ այս ամեն իրականություն դարձավ:
Զինվորի տան պրոթեզավորման գործընթացը նախաձեռնեց Նիդեռլանդների համամահայկական հիմնադրամը և արդեն շարունակում է Հայաստանի Համահայկական հիմնադրամը։
Մենք համատեղեցինք մեր ջանքերը հանուն մեր քաջերի առողջության…»,- գրել է նա։
(Visited 8 times, 1 visits today)