Պատերազմի ընթացքում անհետ կորած անձանց ճանաչման համար հարազատները պետտուրք են վճարում․ Արա Զոհրաբյան.

Անհայտ բացակայող ճանաչելու գործընացի հետ կապված որոշակի դատական բարդություններ են արձանագրվել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

«Մինչև այս պատերազմը, մեզ մոտ քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու համար օրենսդրորեն պետք էր առնվազն 1 տարի նրա գտնվելու մասին տեղեկություն չունենայիր, որպեսզի ճանաչեիր անհայտ բացակայող։ Քաղաքացիական օրենսգիրքը փոփոխության ենթարկվեց և սահմանվեց 3 ամիսը։ Այսինքն, սահմանվեց, որ եթե քաղաքացին 3 ամիս լուր չունի, կարող է դիմել՝ ճանաչել անհայտ բացակայող, դրանից բխող իրավական հետևանքներով հանդերձ»,-ասաց Զոհրաբյանը։

Նրա խոսքում այս գործընթացում որոշ խնդիրներ կան։ «Նախ սահմանված չեն ժամկետները, թե դատարանն ինչ ժամկետում պետք է նման հարցերով վճիռ կայացնի։ Եվ հաշվի առնելով դատարանների ծանրաբեռնվածությունը՝ բնականաբար դա խնդիր է։ Դրան գումարած, եթե մենք գիտենք, որ մեծ թվով զինծառայողներ անհայտ են, իրենց գտնվելու վայրի մասին մենք տեղեկություն

չունենք՝ բնական է, ընտանիքի անդամների վրա մի հատ էլ այս հոգսը դնելը խնդրահարույց է և մենք առաջարկում ենք օրենսդրական հետևյալ լուծումը․ նախ որոշակի ժամկետներ սահմանել, պետական մարմնին թույլ տալ խմբով դիմի դատարան, օրինակ՝ Պաշտպանության նախարարությունը դիմի դատարան՝ մի խումբ անձանց անհայտ բացակայող ճանաչելու համար»,-ասաց նա։

Փաստաբանների պալատի նախագահի խոսքով, դատարան դիմելու համար քաղաքացին պետք է նաև պետական տուրք վճարի․ պալատն առաջարկում է, որ եթե անձը պետք է անհայտ բացակայող ճանաչվի ռազմական գործողությունների արդյունքում, պետք է քաղաքացուն ազատել պետտուրք վճարելուց։
Մանրամասները՝ տեսանյութում

(Visited 10 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: