Մեկ ուրիշ կին, որի հետ ժամանակ անցկացրեցի․․․

12-ամյա ամուսնական կյանքից հետո մեկ օր կինս ասաց.
-Ես սիրում եմ քեզ, սակայն գիտեմ մեկ ուրիշ կնոջ, ով նույնպես շատ է սիրում քեզ և կցանկանար քեզ հետ ժամանակ անցկացնել:
«Մեկ ուրիշ կինը», ում պետք է ժամանակ հատկացնեի, 19 տարուց ի վեր այրի էր՝ մայրս: Բայց քանի որ ծանրաբեռնված էի աշխատանքով և երեք երեխաներովս, շատ հազվադեպ էի կարողանում նրան այցելել:
Այդ երեկո զանգահարեցի նրան, որպեսզի հրավիրեմ ընթրելու և ֆիլմ դիտելու:

– Ի՞նչ է պատահել, ամեն բան կարգի՞ն է, դու լա՞վ ես,- անհանգստացած հարցրեց մայրս:
– Ես կարծեցի, թե քեզ հաճելի կլիներ ինձ հետ ժամանակ անցկացնել,-պատասխանեցի ես:
Մի քանի վայրկյան լռելուց հետո պատասխանեց.

-Ես շա՜տ կցանկանայի, որդիս…
Ուրբաթ օրը, աշխատանքից հետո, մինչ ես մեքենայով կհասնեի, մայրս արդեն դռան մոտ կանգնած էր՝ փոքր-ինչ լարված, վերարկուն ուսերին գցած: Նա շատ խնամված տեսք ուներ, մազերը հարդարված էին, իսկ հագին գեղեցիկ զգեստ էր, որ գնել էր ամուսնության վերջին տարեդարձի տոնակատարությանը:

– Երբ ընկերուհիներիս ասացի, որ որդիս այսօր ինձ ռեստորան է հրավիրել, հիացած ինձ էին նայում,- ասաց նա՝ նստելով մեքենան:Մենք գնացինք ռեստորան: Մայրս, ճանապարհին թևանցուկ արած, քայլում էր: Նրա գլուխն այնքան բարձր էր, ասես առաջին տիկին լիներ:Երբ նստեցինք սեղանի շուրջ, ստիպված էի ինքս կարդալ ողջ ճաշացանկը: Մորս տեսողությունն այլևս այն չէր, նա միայն մեծ տառերն էր կարողանում նշմարել:
Մինչ ես կարդում էի, նկատեցի մորս հիացական հայացքը, որ կլանված ինձ էր նայում. նոստալգիկ ժպիտը խաղում էր նրա շուրթերին:

– Երբ դու փոքր էիր, ես ամբողջ ճաշացանկն էի կարդում քեզ համար,- ասաց մայրս:
– Ուրեմն, ժամանակն է վճարել պարտքը,- կատակեցի ես:
Ընթրիքի ժամանակ բավական հետաքրքիր զրույց ունեցանք: Թվում էր՝ ոչ մի արտասովոր բան չկար, մենք պարզապես կիսվում էինք մեր կյանքի վերջին իրադարձություններով: Այնքան տարվեցինք այդ ամենով, որ կինոդիտումից ուշացանք:
Տուն վերադառնալիս մայրս ասաց.

-Ես մեկ անգամ ևս քեզ հետ ռեստորան կգնամ, միայն թե այս անգամ ես ինքս եմ հրավիրում:
Ես համաձայնեցի:
– Ինչպե՞ս անցավ երեկոն,- հարցրեց կինս, երբ տուն մտա:
– Շատ լա՛վ: Շատ ավելի լավ, քան պատկերացնում էի,- պատասխանեցի ես:

Օրեր անց շատ անսպասելի մի զանգ ստացա՝ մորս մահվան գույժը. նա մահացել էր սրտի կաթվածից: Դա այնքան անսպասելի տեղի ունեցավ, որ այլևս հնարավոր չէր որևէ բան անել…
Մի քանի օր անց վճարման անդորրագրով ծրար ստացա այն նույն ռեստորանից, որտեղ ընթրել էինք մորս հետ:
Անդորրագրում գրառում կար․

«Մեր երկրորդ ընթրիքի համար ես նախապես վճարել եմ: Ճի՛շտ է, համոզված չեմ, որ կկարողանամ ընթրել քեզ հետ, բայց, այնուամենայնիվ, ես երկու հոգու համար վճարել եմ՝ քո և կնոջդ համար: Դժվար թե երբևէ կարողանամ բացատրել քեզ՝ ինչ էր նշանակում ինձ համար այդ ընթրիքը: Որդի՛ս, ես սիրում եմ քեզ»…
Հոգացե՛ք ձեր ծնողների մասին: Նրանք անկեղծորեն ուրախանում են ձեր հաջողություններով և մտահոգվում ձախողումներով: Հնարավորինս հաճախ եղե՛ք նրանց կողքին, քանզի այն օրը, երբ նրանք այլևս չեն լինի, կգա միանգամայն հանկարծ ու անսպասելի…

(Visited 13 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: