Իգոր Մուրադյանին և Վիգեն Շիրինյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում․

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախյան շարժումն իր բնույթով ու բովանդակությամբ կարելի է բաժանել մի քանի փուլերի՝ սկսած քսաներորդ դարի առաջին տասնամյակներից: Այդ մեծ պայքարի թոհուբոհում մենք միշտ ունեցել ենք նվիրյալներ, ովքեր իրենց օրինակով ու վարքով մեր ժողովրդին առաջնորդել են այն ճանապարհով, որը տանում է դեպի ազգային նպատակների իրականացում:

Այդ երախտավորների թվում են Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկներ Իգոր Մուրադյանը և Վիգեն Շիրինյանը: Բարձր գնահատելով Հայրենիքին մատուցած նրանց ծառայությունները և ի հավաստումն Շարժման գաղափարներին ու արժեքներին մեր հավատարմության՝ Արցախյան շարժման 33-րդ տարեդարձին ընդառաջ ստորագրել եմ հրամանագրեր՝ Իգոր Մուրադյանին և Վիգեն Շիրինյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու մասին:

Մենք շնորհակալ ենք Արցախյան շարժման բոլոր նվիրյալներին և պարտավոր շարունակել նրանց գործն այս դժվարին պայմաններում:
Պայքարը շարունակվում է…»,- գրել է նա։

(Visited 33 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: