Եթե դուք միսը սառեցնում եք, կարդացեք սա.

Եթե դուք միսը սառեցնում եք, կարդացեք սա. շատերն են թույլ են տալիս այս սխալը առանց իմանալու: Աղացած մսից ուտեստներ պատրաստում են գրեթե բոլոր ընտանիքներում: Շատ հաճախ տնտեսուհիները սառեցնում են աղացած միսը: Բայց այս հարցում պետք է զգույշ լինել, որովհետև մսի սառեցման կանոնները խախտելու դեպքում վտանգվում է այն օգտագործողների առողջությունը:

Նախ, երբեք մի գնեք արդեն պատրաստի աղացած միս, որը դրված է ցուցափեղկում, գնեք միայն այն դեպքում, երբ աղում են ձեր աչքերի առջև: Ընտրեք ձեզ դուր եկած կտորը և եթե չեք ցանկանում տանը աղալ, խնդրեք, թող դա անեն խանութում: Նախքան միսը սառեցնելը այն բաժանեք մասերի՝ կախված ձեր ընտանիքի անդամների քանակից, քանի որ աղացած միսը չի կարելի կրկնակի սառեցնել:

Եթե դուք սառեցրել եք օրինակ 1 կգ աղացած միս, և հալեցնելուց հետո օգտագործում եք ասենք ընդամենը 500 գր, մնացած մասը կարող եք լցնել աղբամանը, որովհետև չօգտագործված մասում ի հայտ են գալիս միկրոբներ: Կրկնակի սառեցումը դրանք չի վերացնում, բացի այդ այդ մսից պատրաստված ուտեստը համեղ չի ստացվի:

Գնված միսը բաժանել մասերի, տեղավորել սառեցման համար նախատեսված փաթեթներում: Այնպես լցրեք, որ փաթեթի մեջ օդ չմնա: Փաթեթի վրա նշեք ամսաթիվը, դա հարմար է, քանի որ կիմանաք, թե որ փաթեթը պետք է առաջինը օգտագործել:

(Visited 27 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: