Քրեական գործ է հարուցվել և ոստիկան է ձերբակալվել

Արցախում քրեական գործ է հարուցվել և ոստիկան է ձերբակալվել քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից:

«Սույն թվականի փետրվարի 12-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքի բնակիչը Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկություններ էր փոխանցել ոստիկանության ծառայողների կողմից իր նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից 2021 թվականի փետրվարի 13-ին Հանրապետության գլխավոր դատախազություն է ներկայացվել դիմումատուի բողոքը՝ հաղորդման շուրջ կատարված ուսումնասիրության արդյունքները՝ բողոքաբերի ներկայացրած դեպքի հանգամանքները պարզելու

համար: Ներկայացված հաղորդման հիման վրա Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում փետրվարի 2021 թվականի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Հանցագործության մասին հաղորդած քաղաքացին ճանաչվել է տուժող և հարցաքննվել:

Նույն օրը նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, և ոստիկանության երկու ծառայողի տրվել է կասկածյալի կարգավիճակ, որոնցից մեկը ձերբակալվել է»,- մանրամասնում են Արցախի գլխավոր դատախազությունից՝ միաժամանակ հայտարարելով, որ Արցախի հանրապետության դատախազությունը և

ողջ իրավապահ համակարգը պատրաստակամ են վճռական պայքար տանելու խոշտանգման դեպքերը բացառելու, իսկ այդպիսիք արձանագրվելու դեպքում՝ պատշաճ միջոցներ ձեռնարկել օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

(Visited 51 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: