Փոքրիկը զարմացրեց

Փոքրիկ աղջիկը ձեռքերում երկու խնձոր ուներ: Նրա մայրիկը նրբորեն ու ժպիտով հարցրեց իր արքայադստերը.
— Փոքրիկս, քո երկու խնձորներից մեկը կտա՞ս մայրիկին:
Աղջիկը մի քանի վայրկյան նայեց մորը, ապա կծեց մի խնձորը, ապա նաև մյուսը:

Կինը զգաց, թե ինչպես է ժպիտը սառում իր դեմքին և փորձեց ցույց չտալ հիասթափությունը: Նա վշտացավ, որ իր սիրելի դուստրը չցանկացավ կիսվել իր հետ: Հանկարծ, աղջիկը մորը մեկնեց կծած խնձորներից մեկը և ասաց.
— Մայրիկ, վերցրու այս մեկը, այն ավելի քաղցր է:

Հ.գ. Անկախ նրանից, թե որքան մեծ եք, փորձառու կամ բանիմաց` երբեք մի շտապեք դատել ուրիշներին: Հնարավորություն տվեք բացատրվելու: Այն ինչ տեսնում եք, կարող է շատ խաբուսիկ լինել: Հաճախ, տեսնելով միայն ընդհանուր պատկերը, մենք մոլորվում ենք մարդկանց գործողությունների իրական շարժառիթներում:

(Visited 12 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: