Պուտինը եւ Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարումը

Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններում արձանագրված համաձայնագրերի կատարման

համատեքստում: «Խոսքը Ռուսաստանի եւ Թուրքիայի գործողությունների համակարգման մասին է` ի շահ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման: Զրուցակիցները գոհունակություն են հայտնվել հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքների մեկնարկի կապակցությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

(Visited 7 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: