ՄԱԿԱՐՈՆԸ ԼՈԼԻԿՈՎ, ՀԱՎԿԻԹՈՎ ԵՒ ԸՆԿՈՒՅԶ
Բաղադրիչներ
մակարոն — 200գ
լոլիկ — 5 հատ
1 եփած հավկիթ
մանրացված ընկույզ — մի բուռ
մանրացված պարմեզան — մի բուռ
ձիթապտուղ — մի բուռ
ռեհան — 3-4 տերև
ձիթայուղ — 1 ճ/գ
աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Լոլիկը իջեցնել եռման ջրի մեջ, հանել կեղևը, կտրատել շերտերով։
Սխտորը սեղմել դանակով, դնել տաքացված ձիթայուղի մեջ 30 վայրկյան, հանել։ Լցնել լոլիկը և ձիթապտուղը, պատրաստել 4 րոպե։ Ավելացնել ընկույզը և պանիրը սոուսի մեջ, եփել 2 րոպե։ Եփել մակարոնը, քամել, ավելացնել սոուսին։ Ավելացնել եփած հավկիթը և ռեհանի տերևները։ Խառնել և անմիջապես մատուցել։
(Visited 16 times, 2 visits today)