Հրանտ Մաթևոսյան «Մեսրոպ»

-Թուրքերր եկա՜ն,- ասում էր ձիապանը։
— Չկային, է, չկային։ Քսան թվին ստեղծվեցին։ Երեսուն տարում ո՞նց ժողովուրդ դարձան։ Սոցիալիզմի մերը չմեռնի, ապա մի ասա սոցիալիզմ։ Սրանց սոցիալիզմն ստեղծեց, չկային, է, չկային, ստեղծեց, քշեց Արթինի աղբյուր՝ եղբայրաբար ջուր խմեք։ Լույս դառնաս, Արթին, դու էլ որ չէիր եղել՝ սրանց ոչխարը որտե՞ղ էր ջրվելու:

Ես ասում եմ բողոք գրենք Մոսկվա՝ մեր հանդերը մեզ տան, հը՞: Մասկվա — Կրեմլ, Պրեդսեդատելյու Պրեզիդիումա Վերխովնովո Սավետա Սայուզ ԷՍԷՍԷՌ:
Առաջարկում ենք թուրքերին մեր խոտհարքներից հանել:

— Ամոթ է,- նեղվում էին սարվորները,- հետները նոր հացի էինք նստած։
— Այ քթիցդ գա էդ հացը,- հայհոյում էր ձիապանը,– քթիցդ գա էդ կերածդ հացը՝ որ քու զավակը չի ունենալու որ ուտի։ Հետո մեկն ասում էր անհոգ — անհոգ.
— Դե լավ, էլի, Մեսրոպ, սարեր են, էլի, կապրենք, էլի, ինչո՞ւ անտեղի նեղանանք — նեղացնենք։

— Հա՜յ,- կատաղում էր ձիապանր, — Քեզ մի կտրուկ բան է պետք, դաշտը իրենցն է, սարերդ էլ են խլում, հա՜յ: Ոչխարդ արոտ չունի՝ սարիդ կեսը տվել ես նրանց։
Հրանտ Մաթևոսյան «Մեսրոպ»

(Visited 110 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: