ԽԱՂԱՂԱՊԱՀ ՈՒԺԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԽՆԴՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ՉԷ. ՍԵՆՈՐ ՀԱՍՐԱԹՅԱՆ

Ծանրագույն իրավիճակում հայտնված Արցախի պետականության հետագա կենսագործունեությունն ապահովելու համար խաղաղապահ ուժերի առկայությունը տարածաշրջանում պարտադիր անհրաժեշտություն է, բայց ոչ խնդրի վերջնական լուծում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ստեղծված իրավիճակի հանգուցալուծման բանալին սեփական անվտանգային համակարգի վերականգնման ու հզորացման մեջ է:

Անկասկած է, որ մեր երբեմնի հզոր և մարտունակ բանակի կարողություններն ու համբավը վերականգնելու ճանապարհին մենք ունենալու ենք լուրջ հակազդեցություններ ինչպես դրսից, այնպես էլ ներսից, և դա օրինաչափ է:

Օբյեկտիվ իրականությունը մեզնից պահանջում է այդ գործընթացների իրականացման ժամանակ լինել առավել զգոն և հեռահայաց, քանի որ մեր անցնելիք ճանապարհը ոչ միայն ականազերծված չէ, այլև հավելյալ ականապատ է և այն ստիպված ենք անցնել առավել մեծ զգուշավորությամբ ու անակնկալ սպասումներով…

Մենք ունենք առաջ շարժվելու մեկ ճանապարհ՝ հավատանք ինքներս մեզ ու գործենք…

Բացառենք երկրի ներսում «հների և նորերի» արհեստական ջրբաժաններ ստեղծելու ապազգային ու կործանարար քարոզչությունը և, որ շատ կարևոր է՝ հենվելով հներին ու նորերին միավորող ստեղծարար արժեքների վրա, վերստին կառուցենք ՄԵՐԸ:

Իսկ դա մենք կարող ենք… Մենք կարող ենք հատկապես նրանց օժանդակությամբ, ում խորթ է նվաստացուցիչ հայտարարությամբ ամրագրված դառը պարտության համը»:

(Visited 7 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: