ԹՌՉՆԻ ԿԱԹ
Բաղադրիչներ
Ձու — 3
շաքարավազ — 1 բաժակ
կարագ — 150 գրամ
այլուր — 600-700 գրամ
մեղր — 1 ճ/գ
կաթ — 2 ճ/գ
քացախ — 1 ճ/գ
սոդա — 1 թ/գ
Կրեմի համար
կաթ — 1 բաժակ
շաքարավազ — 1 բաժակ
ալյուր — 2 ճ/գ
կարագ — 200 գրամ
Պատրաստման եղանակը
Խմորի համար
3 ձուն 1 բաժակ շաքարավազով լավ հարել,
ավելացնել 2 ճաշի գդալ մեղր, 2 ճաշի գդալ կաթ,
150գ. կարագ, 1 ճաշի գդալ քացախ,
1 թեյի գդալ սոդայով մի պտղունց աղ:
Այս խառնուրդը լցնել էմալապլաստ հարմար ամանի մեջ և գոլորշու վրա եփել այնքան, մինչ շաքարավազը հալվի (10-15 րոպե): Ապա ավելացնել3,5 բաժակ ալյուր: Խմորը բաժանել 3 մասի, գրտնակել և առանձին-առանձին թխել ջեռոցում, մինչ վարդագույն դառնալը: Պատրաստի շերտերը միացնել կրեմով: Վերջին շերտը ծածկել գլազուրով:
Կրեմի համար
1 բաժակ կաթը 1 բաժակ շաքարավազով հարել,
ավելացնել 2 ճաշի գդալ ալյուր,
լավ հարել և դնել մարմանդ կրակին:
Անընդհատ խառնել մինչ պատրաստ լինելը: Ապա վերցնել կրակի վրայից և թողնել սառչի: Սառը վիճակում հարիչով լավ հարել, ավելացնել վանիլին և մեկ ճաշի գդալ կոնյակ: Առանձին հարել 200 գ. կարագը մինչ սպիտակելը: Կարագի վրա գդալ-գդալ ավելացնել եփված կրեմը (անընդհատ հարելով):