Անհաջողությունների շարքը կփոխվի հաջողություններով:

Չեմ հիշում որտեղ եմ կարդացել Ամերիկայի պրեզիդենտներից մեկի՝ Ռոնալդ Ռեյգանի կյանքից մի հատված։ Նա պատմում էր, որ երիտասարդ տարիքում խենթի նման սիրում էր հարևանի իրենից երեք տարի մեծ աղջկան, որը, նրա վրա ուշադրություն չդարձնելով, ընկերություն էր անում իր տարիքի տղաների հետ։

Երիտասարդ Ռոնալդը իր կյանքի և ապրելու իմաստը տեսնում էր միայն իր սիրո մեջ և որոշում է, որ չի կարող առանց այդ աղջկա ապրել և պետք է վերջ դնի իր կյանքին։ Այդ օրերին նա արտադրական պրակտիկա էր անցնում Ամերիկայի հոգեբուժարաններից մեկում։ Եվ գիտեք, թե այդ հաստատությունը ինչպես օգնեց նրան՝ կյանքը, այսինքն՝ ի վերուստ իրեն տրված անհատույց պարգևը գնահատել և սիրել:

Ահա թե ինչ է ասել նա « Ես ամոթով եմ հիշում իմ այդ ապրումները և հոգեվիճակը: Այն ինչ տեսա այնտեղ, դրանց համեմատ իմ ապրումները սոսկ երեխայական խռովքի էին նման, իսկ ես հիմարաբար ուզում էի հրաժարվել ինձ տրված անգին պարգևից: Ես փառաբանեցի նաև Տիրոջս ինձ տրված մյուս թանկ պարգևի՝ առաջողությանս համար, որի պատճառով տարբեր տարիքի մարդիկ տառապում էին այնտեղ»:

Այո, եղածի համար երախտապարտ եղեք և սիրեք ձեզ տրված պարգևը: Եթե մարդը կարողանում է գնահատել այն ամենը, ինչ ունի և ուրախանալ ամեն մի դրական պահով, ուրեմն նա երջանիկ է և ներդաշնակ հարաբերության մեջ է բնության ու կյանքի հետ: Սիրեք ու գնահատեք կյանքը, նա էլ ձեզ կսիրի ու երբեք հուսախաբ չի անի և անհաջողությունների շարքը կփոխվի հաջողություններով:

(Visited 191 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Комментарии: 1
  1. hoopoulse

    It has the capability to diagnose the source of bleeding, although this requires a faster bleeding rate compared to CTA e cialis and viagra sales

Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: