Երեկ արվեց հայտարարություն, որ լրատվամիջոցներն իրավունք չունեն գնալ Սյունիք ինքնակամ եւ պարզաբանեն իրավիճակը. Դա նշանակում է, որ ինչպես պատերազմի ժամանակ 44 օր խաբելով մեզ տարան պարտության, փակել էին մմուլը, հիմա նույնը կտարվում է Սյունիքում՝ փակում են մամուլը: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Ազատության հրապարակում հանրային հավաքի ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Դա ցույց է տալիս, որ այս 6 կետով չեն բավարարվելու, էլի կան պայմանավորվածություններ: Անկեղծ ասած, ինձ թվում էր, որ այս 6 կետանոց փաստաթուղթը եւ տեղեկությունը՝, որ մամուլն իրավունք չունի ազնիվ մեկնաբանել, ճիշտ ինֆորմացիա տալ Սյունիքի մասին, ժողովրդին դուրս կբերեր փողոց: Տարիներ առաջ եթե նման բան լիներ, ամբողջ ժողովուրդը միանգամից դուրս կգար փողոց, բայց մեր ժողովուրդն այնքան հարվածներ ստացավ, որ կամքը կարծես ջարդվել է, համակերպվում է ամեն ինչի հետ: Զարթնեք, մեր հայրենիքը կործանում են մինչեւ վերջ: Մի հոգի»,-ասաց նա:
Վազգեն Մանուկյանը նկատեց, որ հիմա ադրբեջանցիներն այնքան «վերխ» ունեն մեզ վրա, որ ասում են՝ կապանը «ֆ»-ով պետք է գրվի, հիմա էլ ասում են՝ Նժդեհի արձանը հանեք Մարտունիից. «Նժդեհն այն մարդն է, որ պահեց Սյունիքը: Դա էպատճառը, որ ադրբեջանցիներն ուզում են արձանը հանեն: Որովհետեւ իրենք ուզում են վերցնել Սյունիքը: Սյունիքի պատերազմն է գնում: Նժդեհը Սյունիքի սիմվոլն է»:
Անդրադարռանով ճանապարհների ապաշրջափակմանը, նա ասաց, որ այս պայմաններում ցանկացած պայմանագիր, որ կկնքի Հայաստանը, կործանարար է լինելու մեզ համար:
Վազգեն Մանուկյանը թվարկեց Նիկոլ Փաշինյանի 4 հենարանները, որոնց շնորհիվ նա կարողանում է մնալ իշխանության: Առաջինը «Իմ քայլը» խմբակցությունն է, երկրորդը իրեն ծառայող բարձրաստիճան ոստիկանները. «Իմ քայլի» այն պատգամավորը, որը դուրս չի գալիս այդ խմբակցությունից, համարենք դավաճան: Բոլոր այն բարձրաստիճան ոստիկանները, որոնք ծառայում են Նիկոլ Փաշինյանին դավաճան են: Ժողովուրդը չպետք է թույլ տա, որ իրենք փողոցով գնան, իրենք պետք է վախենան սրճարան մտնել:
Նիկոլ Փաշինյանի հաջորդ հենարանը այն մարդիկ են, որոնք սնվում են դրսից, ծառայում են դրսին, իրենք նպաստեցին Նիկոլին իշխանության բերելուն եւ իրենք մասնակից են այս դավաճանությանը: Մենք կհրապարակենք անունները, այդ մարդիկ իրավունք չունեն փողոցով քայլելու:
4-րդ խումբը ծախուներն են, որոնք փողի, արտոնություն ստանալու համար գալիս փակում են մեր դիմացը: Գյումրիում փակել էին փողոցը, ես էլ բոմժ ասեցի, հետո ներողություն խնդրեցի բոմժերից: Դա այն տականքն է, որը ծառայում է ցանկացած իշխանությանն իրեն ծախելով: Ագրեսիա են ցուցաբերում, նույնը իրենց դեմ է լինելու: Ով ձեռք բարձրացնի մեր վրա, հարված պետք է ստանա: Ատելության դեմ ատելություն, ագրեսիայի դեմ ագրեսիա»:մ-ասաց նա: