Աշխարհում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստվածների ընդհանուր թիվը գերազանցել է 159,3 միլիոնը, հետեւում է ՏԱՍՍ-ի հաշվարկներից, որոնք արվել են իշխանությունների, փորձագետների եւ զանգվածային լրտավամիջոցներնի տվյալների հիման վրա: Այսպիսով, պատվաստվածների բաժինն արդեն կազմում է մոլորակի բնակչության ավելի քան 2 տոկոսը, բնակչություն, որն Ազգաբնակության բնագավառում ՄԱԿ-ի հիմնադրամը գնահատում է 7 միլիարդ 795 միլիոն մարդ 2020 թականի կեսերի դրությամբ:
Միջին հաշվով վերջին յոթ օրերին շուրջ 6 միլիոն պատվաստում են կատարում մեկ օրում: Ըստ որում փետրվարի 3-ին պատվաստվածների քանակն առաջին անգամ գերազանցել է կորոնավիրուսով վարակվածների թիվը: Ընդամենը համավարկի սկզբից ի վեր վարակ Է հայտնաբերվել 107,8 միլիոն մարդու մոտ, նրանցից ավելի քան 2,3 միլիոնը մահարցել Է: Ամենից շատ պատվաստումներ՝ ավելի քան 48 միլիոն, կատարել են ԱՄՆ-ի բնակիչներին:
Երկրորդ տեղում Է Չինաստանը (ավելի քան 40 միլիոն պատվաստված քաղաքացի), երրորդում՝ Մեծ Բրիտանիան, որտեղ հաշվի առնելով անդրծովյան տարածքները, Նորմանդական կղզիները եւ Մեն կղզին, պատվաստվել Է շուրջ 14,1 միլիոն մարդ: Այս երկրներին Է բաժին ընկնում բոլոր պատվաստվածների շուրջ 65 տոկոսը: Պատվաստման արշավը նաեւ բարձր տեմպերով Է ընթանում Հնդկաստանում
(7 միլիոն) եւ Իսրայելում (6,2 միլիոն): Ըստ որում պատվաստված բնակչության ամենաբարձր բաժինն Իսրայելում Է (69,3 տոկոս), Արաբական Միացյալ Էմիրություններում (49,8 տոկոս) եւ Սեյշելյան Կղզիներում (49,7 տոկոս): Միացյալ Թագավորությունում արդեն պատվաստվածները 21,1 տոկոսից ավելի են:
ԱՄՆ-ում նրանց թիվն ավելի քան 14 տոկոս Է: Ռուսաստանում, ինչպես փետրվարի 10-ին հայտնել Է Գամալեայի անվան կենտրոնի գիտական աշխատանքի գծով փոխտնօրեն Դենիս Լոգունովը, կենտրոն, որը մշակել Է «Սպուտնիկ V» պատվաստանյութը, արդեն շուրջ 2,2 միլիոն ռուսաատանցի ստացել Է պատրաստուկի առաջին բաղադրիչը: Ընդամենը ՌԴ-ում կորոնավիրուս Է հայտնաբերվել 4 027 748 մարդու մոտ, մահացել Է 78 687-ը: