Բացառված է. Գագիկ Ծառուկյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ գործակցության մասին․

Նպատակը եղել է երկրի փրկությունը։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ հարցազրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով ընդդիմության՝ իր նպատակներին դեռ չհասնելու հարցին։

«Միավորվել ենք, տարբեր քննարկումներ են լինում, այնպես չէ, որ ամեն մեկի ասածին բոլորը համաձայնում են։ Որոշումներն ընդունվում են մեծամասնությամբ։ Քննարկում ենք, մտահոգ ենք։ Խնդիրը, որ բոլորին անհանգստացնում է՝ երկրի փրկությունն է։ Եթե իշխանությունը 3 տարի սայլը տեղից չի շարժել, բոլոր ոլորտները ձախողել է, պետք է հեռանա։ Եթե այսպիսի խնդիր դրվեր՝ միավորում չէր կայանա», ասել է Գ.Ծառուկյանը։

Ըստ ԲՀԿ առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ճանապարհային քարտեզն իրենց քայլերի մեջ ոչինչ չի փոխում։
«Իմ ասածները ես մինչեւ վերջ պահելու եմ։ Ազգային համաձայնության կառավարությունը հնարավոր էր հուլիսի 5-ից հետո, երբ ասացի կառավարության 100 տոկոսով հրաժարականի մասին։ Այդ դեպքում պատերազմ չէր լինի, կորուստներ չէին լինի։ Հիմա 3 ամիս անցել ա, 3 ամիս էլ թող անցնի, ավելի ա վատանալու վիճակը. Ես կարամ գրեմ, ստորագրեմ։

3 ամիս անցել ա, ոչ մի ծրագիր չենք տեսել։ 800 միլիոն գումար կա, թող ասեն որտեղ են ներդնելու, ինչքան շահույթ են ունենալու, որտեղ են ուղղելու։ Մեր ժողովուրդն աշխատող ժողովուրդ ա, պետք է ճիշտ ծրագրավորվի։ Պետք է բարեկամական կապերը Ռուսաստանի հետ վերականգնվեն, ոչ թե խոսքերով։ Մենք տեսանք, որ Ռուսաստանն, իրոք, հայ ժողովրդի համար սրտացավ ա, մտահոգ ա, նշել է նա։

(Visited 1 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: