Ոստիկանությունն առաջարկում է հետաձգել վարորդական իրավունքի նոր կարգի կիրառումը…

Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է հետաձգել վարորդական իրավունքի վկայական ստանալու նոր կարգի կիրառումը:

Հիշեցնենք՝ Կառավարությունը մարտի 26-ին որոշում էր ընդունել՝ նախատեսելով փոփոխություններ վարորդական վկայական ստանալու քննություններ ստանալու կարգում: Կառավարության որոշումն ուժի մեջ պետք է մտներ սեպտեմբերի 27-ից: Սակայն ոստիկանությունն այսօր Իրավական ակտերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 383-Ն և N 385-Ն որոշումների ուժի մեջ մտնելու ժամկետները հետաձգել առնվազն մինչև տարեվերջ:

Սահմանվել է նաև անցումային դրույթ այն անձանց համար, ովքեր դրական արդյունքով հանձնել են որակավորման տեսական քննությունը մինչև որոշումների ուժի մեջ մտնելը, սակայն գործնական վարման քննությունը պետք է հանձնեն որոշումների ուժի մեջ մտնելուց հետո։Նշվում է, որ կարգավորումները հնարավորություն կտան ներկայումս գործող կարգով ապահովել վարորդական իրավունքի վկայական հատկացնելու պատշաճ գործընթացը՝ խուսափելով նոր հերթերի գոյացումից։

Հիշեցնենք, որ առաջարկված փոփոխություններով նախատեսվում էր գիտելիքների ստուգման թեստերի համար նոր հարցաշար կազմել, քննության ժամանակ դիմորդը պետք է պատասխաներ 20 հարցի: Այն համարվում է դրական հանձնված, եթե հարցերից առնվազն 18-ին տրվել է ճիշտ պատասխան:

Այս փոփոխությունների հետաձգումն առաջարկող նախագծի հիմնավորումներում նշվում է, որ կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված Ճանապարհային ոստիկանության 13 հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատանքը 2020 թ. մարտի 25-ից մինչև մայիսի 17-ը և հունիսի 3-ից մինչև հունիսի 14-ը գրեթե ամբողջությամբ դադարեցվել է, վարորդական վկայականներին վերաբերող գործողությունների մասով բացառություն է եղել միայն կորած վարորդական վկայականի կրկնօրինակի հատկացում տալու գործողությունը։

Դադարեցված գործառույթների վերսկսումից հետո Ճանապարհային ոստիկանության ՀՔԲ բոլոր ստորաբաժանումների կողմից ծառայությունների ամբողջ ծավալով մատուցումն իրականացվում է միայն նախապես անհրաժեշտ գործողություն կատարելու մասին էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումների հիման վրա հրավերի միջոցով, ինչը նպատակ ունի բացառել քաղաքացիների մեծ թվով կուտակումները՝ կանխելով համավարակի տարածումը։

2020 թ. օգոստոսի 10-ի դրությամբ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար որակավորման քննություններին մասնակցելու նպատակով Ճանապարհային ոստիկանությոուն է ներկայացվել ավելի քան 26.000 դիմում, որից մոտ 12.500-ը՝ Երևան քաղաքում:

(Visited 5 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: