Բաղադրությունը
1 տուփ փախլավայի կամ բորեկի խմորի շերտեր
250 գ չանախ պանիր
200 գ հոլանդական պանիր
1 կապ կանաչի (սամիթ, ռեհան, համեմ, նանա)
1 ձու
1 թ․ բ․ թթվասեր
սև և կարմիր պղպեղ
Պատրաստման եղանակը
Ափսեի մեջ չանախը պատառաքաղով տրորել, ավելացնել մանր կտրատած կանաչիները և հոլանդական պանիրը՝ քերած, լավ խառնել և համեմել սև ու կարմիր պղպեղներով:
Մեկ այլ ափսեում ձուն լավ հարել, ավելացնելով թթվասերը, որ ստացվի համասեռ զանգված:
Ջեռոցի թավան նախօրոք յուղել, մեջը դնել 3 կամ 4 շերտ խմոր, վրան՝ թթվասերի ու ձվի խառնուրդ: Նորից շերտեր դնել և քսել այդ խառնուրդը, իսկ մյուս շերտերի վրա լցնել պանրի խառնուրդի մի մասը: Այս ամենը կրկնել նույնությամբ՝ մինչև եղած բաղադրիչները վերջանան, վերջին շերտին քսել ձվի ու թթվասերի մնացած խառնուրդն ու դնել ջեռոցը (180° աստիճան): Եփել մինչև վարդագունելը:
Հանել, թողնել մի փոքր սառչի, կտրատել, մատուցել տաք վիճակում: