Հայ ռազմագերիների վերադարձի հարցով Ռուսաստանն աշխատում է և՛ հայ, և՛ ադրբեջանցի գործընկերների, և՛ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հետ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Բոլորովին վերջերս ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի միջնորդությամբ
տեղի է ունեցել ռազմագերիների հերթական փոխանակումը, տուն են վերադարձել 1 ադրբեջանցի և 5 հայ զինծառայող։ Ընդհանուր առմամբ, մենք ելնում ենք նրանից, որ այս հարցի լուծումը պետք է իրականացվի «բոլորը՝ բոլորի դիմաց» բանաձևով»,- նշել Է Զախարովան:Հուշարձանները պղծելու վերաբերյալ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը քաջ հայտնի է. նման վանդալիզմն
անթույլատրելի է, առավել եւս Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանների նկատմամբ: Այս մասին հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ադրբեջանցիների կողմից Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի պղծումը։