7 պատճառներ, որոնց պատճռով ԱՄՆ –ի Դեսպանատունը կարող է մերժել Ձեր վիզան․

1. Սահմանափակ կապեր հայրենիքի հետ
Դեսպանատան աշխատակցի պարտականությունների մեջ է մտնում Ձեր և Ձեր հայրենիքի միջև եղած կապերը բացահայտելը, այն է՝ իմանալ արդյոք հայրենի երկրում Դուք ունեցվածք, աշխատանք և հարազատներ ունեք, թե ոչ։ Այս պատճառը հատկապես ազդեցիկ է երիտասարդների համար, ովքեր չունեն երեխաներ, անշարժ գույք, բարձր վարձատրվող աշխատանք և այլն։

2. Քիչ ճամփորդություններ արտերկիր
Վիզայի հայտի մերժումը կարող է կապված լինել վիզային պատմության սակավության կամ ընդհանրապես բացակայության պատճառով։ Բացի այդ՝ ուշադրություն է դարձվում նաև այն երկրների ցանկին, որոնք Դուք այցելել եք։ Նախապատվություն է տրվում Եվրոպական երկրներին, քանի որ քչերն են ցանկանում արտագաղթել Եգիպտոս, Թուրքիա կամ Վրաստան։ Կարևոր է նաև մեկնման և ժամանման գրաֆիկները չխախտելը և վիզայով նախատեսված ժամանակից երկար չմնալը արտերկրում։

3. Կասկածելի հրավեր
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ շատ մարդիկ ցանկանում են ամուսնանալ ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող մարդու հետ, որպեսզի իրենք նույնպես միանգամից քաղաքացի դառնան։ Այդ իսկ պատճառով, եթե Դուք մեկնում եք հանդիպելու Ձեր երկրորդ կեսին, դեսպանատան աշխատակիցը կարող է դա կասկածելի համարել։ Բացի այդ՝ կասկածելի են աղքատիկ անգլերենով գրված կամ սև ցուցակում գտնվող նոտարի կողմից հաստատված հրավերները։

4. Ոչ համոզիչ պատճառաբանում այցելության նպատակի վերաբերյալ և հուզվածություն
Երբ հարցազրույցի ժամանակ Ձեզ հարցնում են այցելության նպատակի մասին, ցանկալի է, որ Դուք պատասխանեք վստահ և ստույգ։ Եթե Ձեր նպատակը զբոսաշրջությունն է, ապա պատմեք, թե ինչ քաղաքներ եք ցանկանում այցելել, ինչ տեսարժան վայրեր եք ցանկանում տեսնել, ներկայացրեք ինչ-որ միջոցառումների՝ նախապես գնված տոմսեր և նախապես ծրագրված երթուղի։ Նյարդային վիճակը նույնպես կարող է մերժման պատճառ լինել, այդ իսկ պատճառով Ձեզ մաքսիմալ հանգիստ և հավասարակշռված պահեք։

5. Ծննդաբերություն ԱՄՆ-ում
Եթե Դուք արդեն ծննդաբարել եք ԱՄՆ-ում և այդ ծախսերը չեք հոգացել, ապա Ձեզ միանշանակ կմերժեն։ Կասկածելի է նաև այն, որ Դուք հղի եք հայտը տալու ժամանակ, սակայն թաքցնում եք այցի իրական նպատակը։ ԱՄՆ-ն դեմ չէ, որ Դուք այնտեղ երեխա ունենաք, սակայն պարտադիր է հոգալ բոլոր ծախսերը և չթաքցնել այցելության նպատակը։

6. Ֆինանսական միջոցների սակավություն
Եթե Դուք մեկնում եք ԱՄՆ բուժվելու նպատակով, ապա պետք է անպայման ներկայացնել փաստաթղթեր, որոնք կապացուցեն, որ Դուք կարող եք վճարել այդ բուժման համար։ Նույնը պետք է անել նաև ուսանողների համար։ Եթե Դուք մեկնում եք սովորելու, ապա պետք է փաստերով ապացուցեք, որ կարող եք վճարել Ձեր ուսման վարձը։ Իսկ ընդհանրապես, ցածր եկամուտները կասկածի տեղիք կտան, և դեսպանատունը կմտածի, որ Դուք գնում եք անլեգալ աշխատելու և Ձեր ֆինանսական վիճակը բարելավելու համար կամ ավելի վատ՝ ևս մեկ ծախս դառնաք այնտեղի բարեխիղճ հարկատուների համար։

7. Զանազան խախտումներ
Եթե նախկինում այցելել եք ԱՄՆ և ինչ-որ օրենքներ եք խախտել, ապա մեծ է հավանականություն, որ Ձեր վիզայի հայտը կմերժեն։ Այդ իսկ պատճառով պետք է լավ ծանոթանալ օրենքներին մինչ ԱՄՆ մեկնելը։ Եթե Դուք վիզայով նախատեսված ժամանակից 0.5-1 տարի ավել եք մնացել ԱՄՆ-ում, ապա Ձեզ չեն թողնի վիզայի հայտ ներկայացնել 3 տարի շարունակ, իսկ եթե ավել մնալու ժամկետը գերազանցում է 1 տարին, ապա Դուք չեք կարողանա վիզա ստանալ 10 տարի շարունակ։ Այդ իսկ պատճառով լավ մտածեք ԱՄՆ-ում օրենք խախտելուց առաջ։Խուսափեք այս սխալներից, և մեծ է հավանականությունը, որ վիզայի համար Ձեր հաջորդ հայտը դրական արդյունքեր կունենա, և Դուք վերջապես կկարողանաք մեկնել ԱՄՆ։

(Visited 12 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: