Ղարաբաղյան հակամարտության շարունակումը կարող էր խնդիրներ ստեղծել Իրանի հյուսիսային սահմաններին․ԻԻՀ խորհրդարանի խոսնակ.

Իրանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով Ռուսաստանի ջանքերը, սակայն տարածաշրջանում սպառնալիքները նախկինի պես պահպանվում են: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարանի) ղեկավար Մոհամմադ Բաղեր Գալիբաֆը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի ԱԳՆ-ի դիվանագիտական ակադեմիայում:

«Այդ հակամարտության շարունակումը կարող էր խնդիրներ ստեղծել Իրանի հյուսիսային սահմաններին: Մենք գոհ ենք, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրել այդ պատերազմը կանգնեցնելու համար: Սակայն կարծում եմ, որ դեռ կան սպառնալիքներ: Նկատի ունեմ, որ պետք է կանխել այս տարածաշրջանում ահաբեկչական ուժերի ներկայությունը»,-ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

(Visited 13 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: