Ժոզեպ Բորել. ԵՄ հարաբերությունները Մոսկվայի հետ հեռու են գոհացուցիչ լինելուց․

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, մեկնաբանելով Ռուսաստան կատարած իր այցի արդյունքները, ասել է, որ Եվրամիության հարաբերությունները Մոսկվայի հետ հեռու են գոհացուցիչ լինելուց: Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Այնուամենայնիվ, նա շեշտել է, որ դիվանագիտական ​​ուղիները պետք է բաց մնան, որպեսզի կարողանան կարծիքներ փոխանակել:
«Ես ԵՄ գործընկերներիս կտեղեկացնեմ փետրվարի 22-ին Արտաքին գործերի խորհուրդ կատարած իմ այցի արդյունքների մասին, որտեղ մենք կանցկացնենք հատուկ քննարկում ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ` մարտի կայանալիք Եվրոպական խորհրդում

ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների ռազմավարական խորհրդակցությունից առաջ», – ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
Բորելը փետրվարի 4-5-ին այցելել էր Ռուսաստան: Նրա հետ հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

(Visited 56 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: