Երկրաշարժ է տեղի ունեցել Բայկալ լճում, ցնցումների ուժգնությունը Իրկուտսկում կազմել է 3 բալ, հայտնում է Իրկուտսկի շրջանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Գործակալության տվյալներով՝ «փետրվարի 7-ին, ժամը 00.10-ին (Երևանի ժամանակով 19։00-ին) Իրկուտսկի մարզում գրանցվել է աննշան սեյսմիկ իրադարձություն»:«Պահպանեք հանգստություն: Իրկուտսկում զգացվում էր մինչև 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ», – ասվում է Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միացյալ գեոֆիզիկական ծառայության Բայկալի մասնաճյուղի համաձայն ՝ երկրաշարժի էպիկենտրոնը Բայկալ լիճն է՝ Կաբանսկից (Բուրյաթիա) մոտ 43 կիլոմետր հեռավորության վրա:
Կաբանսկում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4 բալ, Բայկալ լճի Օլխոն կղզու Խուժիր գյուղում ՝ 3 բալ, Ուլան-Ուդեում ՝ 3 բալ: