Աբովյանի թիվ 1 դպրոցում այսօր`փետրվարի 6-ին, կրկին դասադուլ եւ գործադուլ է, աշակերտներն ու ուսուցիչները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի:
Դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը «լայվի» ժամանակ ասաց, որ այսօր աշակերտները կրկին դպրոց չեն եկել, իրենք էլ կշարունակեն այնքան ժամանակ բողոքի ակցիաներ անել, մինչեւ նորանշանակ տնօրենը հեռանա:
«Պայքարը մինչեւ վերջ գնալու եւ ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք, արդարությունը վերականգնվելու է»,-ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աբովյանի N1 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներն երեկ գործադուլ եւ դասադուլ են կազմակերպել՝ բողոքելով նոր տնօրենի նշանակման դեմ, որը, նրանց խոսքով, Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է, նրա հովանավորությամբ է Քարմիլե Առաքելյանը նշանակվել տնօրեն։ Մինչեւ երեկո նրանք թույլ չեն տվել, որ նորանշանակ տնօրենը մտնի դպրոց, իսկ երեկոյան տնօրենը մեծաթիվ ոստիկանների ուղեկցությամբ կարողացել է դպրոց մուտք գործել։