Արցախի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունը Նշանակվել է ՀՀ Պաշտպանության Նախարարության ռազմական վերահսկողության ծառայության պետ։ Այս նշանակումը կարծես թե ակներև է հայ հասարակության համար, քանի որ ՊՆ-ի վերոնշյալ ստորաբաժանումն զբաղվում է բանակին ռազմական և թիկունքային պարագաների և անհրաժեշտ նյութերի մատակարարման գործընթացի վերահսկմամբ։
Իսկ ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ջալալ Հարությունյանի մեքենայի հետ կապված առեղծվածային պատահարի առիթով հարուցվել է քրեական գործ։ Այսինքն Ջալալ Հարությունյանն այն զինվորականն է, որ կարող է իրականացնել բանակի մատակարարումների հետ կապված խնդիրների բացահայտումը, ինչպես նաև այդ մատակարարումների համար խոչընդոտ հանդիսացած անձանց բացահայտումը։
Նախկին ՊԲ հրամանատարը իր նոր Պաշտոնի նշանակվելուց հետո դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն և ներկայացրել այն փաստերն ու ապացույցները, որն ինքն ուներ՝ կապված Արցախյան երկրորդ պատերազմում դավաճանական մի քանի դեպքի հետ։
Մասնավորապես, ըստ ԱԱԾ մամուլի ծառայության հրապարակած տվյալների, նա տրամադրել է տեղեկատվություն այն մասին, թե ովքեր են կազմակերպել ինֆորմացիայի մեծ արտահոսքը։ Ավելի կոնկրետ այստեղ խոսքը գնում է Հայկական ՀՕՊ համակարգերի տեղորոշման համար հակառակորդի գործողություններին օգնած մի քանի բարձրաստիճան զինվորականների և քաղաքացիական պաշտոնյաների մասին։ Տվյալներ են հաղորդվել նաև
Տվյալներ են հաղորդվել նաև հրամանատարական քարտեզները (որտեղ նշված է հայկական զինուժի հիմնական մարտավարական ուղղությունները) պատճենելու և հակառակորդին տրամադրելու դեպքերի մասին։ Փաստեր կան, նաև որ որոշ զորամասերի զինվորականներ դիտավորյալ որպես կապի միջոց օգտագործել են բջջային հեռախոսներ՝ ռացիաների փոխարեն, և միմյանց միջև քննարկել հույժ գաղտնի մարտավարական խնդիրներ, զորքերի տեղաշարժի վերաբերյալ տվյալներ։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, հետաքննության շահերից ելնելով չի հրապարակում, թե կոնկրետ ինչ անուններ է հնչեցրել ՊԲ նախկին հրամաատարը, սակայն Հայկական մամուլում, ինչպես նաև տելեգրամյան որոշ ալիքներ հղում անելով կառավարությանը մոտ կանգնած իրենց աղբյուրներին, նշում են, որ այդ անձանցից մեկը հենց Վիտալի Բալասանյանն է։ Վերջինս Այս պահին զբաղեցնում է Արցախի Անվտանգության քարտուղարի պաշտոնը։
Հանրության մեջ նաև տարածված է այն պնդումը, որ Վիտալի Բալասանյանը ինքնուրույն չի կարող որևէ որոշում ընդունել, քանի որ նա կատարում է անմիջապես ՀՀ երկրորդ նախագահ Ռ․ Քոչարյանի հրահանգները։ Վիտալի Բալասանյանը և Քոչարյանը մտերիմ են դեռ երիտասարդ տարիներից։
Հիշեցնում ենք նաև, որ Ջալալ Հարությունյանը Հոկտեմբերի 27-ին վիրավորվել էր իր մեքենայի պայթյունից, իսկ հիվանդանոցից դուրս է գրվել դեկտեմբերի 4-ին (ուշադրություն դարձրեք մեքենան պայթեցնելու դեպքի ամսաթվին, որևէ այլ կազմակերպված դավաճանության օր չի՞ հիշեցնում)։
Վերոնշյալ դեպքի առիթով հարուցված է քրեական գործ։