Շուռնուխում կկառուցվի 11 նոր տուն.

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում կմեկնարկի «Նոր Վերին թաղեր» թաղամասի շինարարությունը: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

«Շուռնուխում շուտով կմեկնարկի «Նոր Վերին թաղերի» շինարարությունը. 11 տուն կկառուցվի։ Մինչև այդ՝ Շուռնուխում և Որոտանում անշարժ գույքը կորցրած բնակիչները միանվագ 300,000 դրամ ստանան. ևս կես տարի էլ ամսական 68,000 դրամ աջակցություն է նախատեսված»,- ասված է հաղորդագրությունում:

Շուռնուխում և Որոտանում անշարժ գույքը կորցրած բնակիչներին աջակցության ծրագրի շահառու են նաև անչափահասները։

(Visited 20 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: