Հանրակրթական դպրոցների աշակերտները կմասնակցեն ռազմական ճամբարների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանի աշակերտների ռազմամարզական ճամբարի կարգը»։ Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍՆ լրատվական ծառայությունից։

Այն սահմանում է ռազմամարզական ճամբարի կառուցվածքը, օրվա կարգացուցակը, նյութատեխնիկական միջոցները, ծրագիրը, պատասխանատուներին և նրանց գործառույթները, ինչպես նաև կարգավորում է ճամբարի կազմակերպման և անցկացման ընթացքը և այլ իրավահարաբերություններ:Ռազմամարզական ճամբարի նպատակը «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից ստացած գիտելիքների ամրապնդումն է` գործնական ճանապարհով:

Ճամբարի ծրագիրը համարվում է ՆԶՊ առարկայի 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների առարկայական ծրագրի գործնական և կիրառական մասը: Երեաները սովորելու են ռազմարվեստի պատմություն, մարտավարություն, մարտավարաֆիզիկական պատրաստություն, կրակային, համազորային կանոնադրություններ, շարային պատրաստություն, ռազմական տեղագրություն, անվտանգ կենսագործունեություն, առաջին օգնություն, կապ և հեռահաղորդակցություն, հոգեբանական պատրաստություն և գոյատևման հիմունքներ:

Ճամբարին մասնակցելու են հանրակրթական դպրոցների 11-րդ դասարանում սովորող պատանիներն ու աղջիկները: Ճամբարը տևելու է 12 օր։ Այն կառուցված է լինելու ՀՀ զինված ուժերի բանակի գնդի հաշվարկով:
Ճամբարները ֆինանսավորելու է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Նախարարության ներկայացրած նախագծի վերաբերյալ քաղաքացիներն ու շահառու խմբերն իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև փետրվարի 25-ը` Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Դրանից հետո արդեն լրամշակված տարբերակը կներկայացվի կառավարության հաստատմանը։

(Visited 34 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: