ԱՅՐԱԾ ՀԱՑ․․․

Մի օր մայրիկս երեկոյան ուտելու բան էր պատրաստում, իսկ ես ու հայրիկս նստած էինք սեղանի մոտ:
Նա մատուցեց մուրաբա և այրած հաց:Մայրս հացը ջեռոցի մեջ էր դրել, որ տաքանա, և մոռացել էր:
Հացը ածուխից չէր տարբերվում:Ես սպասում էի, որ ինչ-որ մեկը մի բան ասի դրա մասին, և հետաքրքիր էր, թե ինչ ռեակցիա կտա հայրս: Իսկ նա ձևացրեց, որ ոչ մի բան չի եղել:

Նա այրած հացին մուրաբա քսեց և սկսեց պատմել աշխատանքի վայրում տեղի ունեցած ինչ որ դեպքի մասին: Միայն 15 րոպե անց մայրս ներողություն խնդրեց հացի համար, իսկ հայրս էլ ասաց, որ իրեն այսպես շատ դուր եկավ:
Ուշ երեկոյան մոտեցա հորս և հարցրեցի, թե ինչու նա այդպես վարվեց:
Նրա պատասխանը մխրճվեց սրտիս մեջ, և ես այն ընդմիշտ հիշեցի:

Հայրս ասաց.
—Հասկանում ես, որդիս, քո մայրն ամբողջ օրը աշխատել է և շատ է հոգնել: Չի կարելի մարդուն նեղացնել այրած հացի համար: Գիտե՞ս, թե որ զենքն է ամենաշատը ցավեցնում: ԽՈՍՔԵՐԸ:
Կյանքը կատարյալ չէ, բոլորս էլ հեռու ենք անթերի լինելուց:

Ես ինքս էլ գործում եմ սխալներ, բայց պահպանել լավ փոխհարաբերություններ կարելի է միայն այն դեպքում, երբ աչք փակես դիմացինիդ սխալների և թերությունների վրա:Պարզապես սիրիր այն մարդկանց, ովքեր սիրում են քեզ:
Մարդիկ կարող են մոռանալ և քեզ, և քո ասածները, բայց երբեք չեն մոռանա այն զգացմունքները, որոնք առաջացրել ես իրենց մեջ…

(Visited 17 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: