ՓԵՏՐԱՐԻ 5-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

**Խոյ**. Փորձեք այսօր ձեր մտքերն ազատ պահել այն մարդկանց ազդեցությունից, որոնք կարող են անհանգստություն, դիսկոմֆորտ եւ հուզմունք պատճառել ձեզ:Հապշտապ որոշումներ կայացնել այսօր խորհուրդ չի տրվում: Կարող եք ապագայի պլաններ կազմել, սակայն հիշեք, որ դրանք կյանքի կոչելը կլինի ժամանակատար:

**Ցուլ**. Որեւէ խոստում այսօր մի տվեք եւ մի էլ հավատացեք շրջապատի` ձեզ տրված խոստումներին: Անորոշ ապագա ունեցող գործերից այսօր ճիշտ կլինի խուսափել: Եթե այս հորդորներին հետեւեք, օրը բավական լավ կանցնի:

**Երկվորյակ**. Այսօր ձեզ պարզապես հակացուցված է շտապողականությունը: Օրը խոստանում է լինել հանգիստ ու անշտապ ընթացքով, եւ ամենեւին կարիք չկա խախտել այդ ռիթմը: Այսօր մի չարաշահեք հարազատ մարդկանց բարյացակապ վերաբերմունքը, որ կա ձեր հանդեպ: Խուսափեք նոր ծանոթություններից:

**Խեցգետին. ** Բարենպաստ ժամանակահատված է գործնական կյանքում վառ գույներ ավելացնելու համար: Հարմար օր է բանակցությունների եւ գործնական հանդիպումների համար: Երկար ժամանակ է, ինչ մտմտում եք փոփոխություններ մտցնել ձեր մասնագիտական գործունեության ոլորտում: Ուրախացեք, քանիոր շուտով փոփոխությունների շրջան եք թեւակոխելու:

**Առյուծ**. Օրը հարմար է գործնական որոշումներ կայացնելու, կարեւոր փաստաթղթեր ստորագրելու եւ գործարքներ կնքելու համար: Սրան հակառակ, անձնական կյանքում տիրող միապաղաղությունը գուցե նաեւ ձանձրացնի ձեզ եւ մղի արկածախնդրությունների: Փորձեք ավելի զուսպ լինել` աստղերի բարեհաճությունը չկորցնելու համար:

**Կույս. **Հիմա դուք կարիք ունեք գործընկերների օգնության: Մի վարանեք օգնություն խնդրել: Վստահ եղեք, որ ձեր խնդրանքը դրականորեն կարձագանքվի: Առավել հաջող կլինեն այն գործերը, որոնք կապված են անշարժ գույքի առք ու վաճառքի հետ: Վատ օր չէ նաեւ ռոմանտիկ հարաբերությունների համար:

**Կշեռք**. Այսօր ձեր էներգետիկ պոտենցիալը կլինի շատ բարձր: Փորձեք ճիշտ սնվել եւ շատ քնել: Մաքուր օդում ժամանակ անցկացնելը միայն կազդուրիչ ազդեցություն կթողնի ձեզ վրա: Կարեւոր հանդիպումներն ու գործերը այսօր կարող են նաեւ սպասել: Մի մոռացեք նաեւ ձեզ համար թանկ մարդկանց համար ժամանակ հատկացնել:

**Կարիճ**. Այսօր ամենեւինկարիք չկա չափից դուրս ջանասիրություն հանդես բերելու: Միեւնույնն է օրվա ընթացքում կարեւոր փոփոխություններ չեն լինելու: Կարող եք պարզապես ձեզ թույլ տալ թեթեւ սիրային հրապուրանքներ, որոնք մի քանի ժամվա կյանք կունենան միայն:

**Աղեղնավոր**. Գուցե մտածեք, թե ինչ որ փոքրիկ խորամանկության դիմելով կարող եք ղեկավարության աչքին բարձրանալ: Մի գայթակղվեք նման մտքերով: Հաջողության չեք հասնի անազնվության եւ խորամանկության միջոցով: Հարմար օր է սիրային հարաբերություններ սկսելու համար: Եթե այն ծառայողական սիրավեպ չէ, ապա դրական ընթացք կունենա:

**Այծեղջյուր**. Մերժեք այն մարդկանց, ովքեր կգան ձեր մոտ անազնիվ փոխեր աշխատելու առաջարկով, որքան էլ որ այդ փողերը լինեն շատ: Հիշեք, որ ուշ թե շուտ խաբերությունը կբացվի եւ կունենա իրավական լուրջ հետեւանքներ: Օրը հարմար է ընտանիքի հետ անցկացնելու, տան գործերով զբաղվելու համար:

**Ջրհոս**. Աշխատավայրում կարող են ի հայտ գալ բազմաթիվ հարցեր: Հիշեք, որ ձեր կողքին ոչ ոք այսօր չի կանգնի եւ ամեն բան ստիպված պետք է անեք միայնակ: Այդ պատճառով ճիշտ կլինի, որպեսզի օրվա սկզբից պատրաստվեք օրվա բարդ ընթացքին դիմագրավելուն: Մի մոռացեք, որ չարակամների պակաս չունեք:

**Ձկներ**. Օրը կանցնի թեթեւ եւ հաջող: Այսօր գոհ կլինեք եւ շրջապատից եւ կատարած գործերի արդյունքներից: Եթե պլանավորում եք օրն ավարտել ժամանցային վայր այցելելով, ապա ճիշտ կլինի, եթե այն համատեղեք նաեւ կարճատեւ ուղեւորթյան հետ: Կարեւոր գործերը կարող են այսօր սպասել:

(Visited 5 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: