ՌԴ-ից ՀՀ հետ ուղարկված քաղաքացիներ․ Սպասելու ենք այնքան, մինչև մեր հարցը լուծվի, գիշերելու ենք օդանավականայում․

Դեռ ոչ մի նորություն չկա, ոչ մեկի կողմից, մենք օդանավակայանում մնալու ենք այնքան ժամանակ, մինչև մեր հարցերը պարզվեն: Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում ասաց ՌԴ–ից հետ ուղարկված ՀՀ քաղաքացիներից մեկը, հաղորդում է Tert.am-ը:«Մենք գումար ենք ծախսել ու ուզում ենք գնալ մեր գործերին: Օդանավակայանից ոչ մի պատասխան չկա»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ օդանավակայանի անցակետից նրանք հետ էին ուղարկվել ՀՀ, պատճառը Covid-19-ի թեսթի հետ կապված խնդիրներն էին։ Նրանք գիշերն անցկացրել են մոսկովյան օդանավակայանում:

Մեկ այլ քաղաքացի նշեց, որ իրենց կոչ են անում սպասել: «Մինչև ե՞րբ սպասենք, հո երեկվա երեխեքը չենք, որ խաղալիք տան, նստենք ստեղ, խաղանք ու սպասենք»,- ասաց նա և նշեց, որ պետք է հարցին լուծում տրվի:

«Մեր պահանջն է դեպորտը մեր վրայից հանեն, տոմսերը վերականգնեն, և այնտեղ խնդիրներ չունենանք»,- ասաց նա և նշեց, որ Ռուսաստանում ասել են, որ փաստաթուղթը կեղծ է, դրա համար էլ իրենց դեպորտ են արել:

«Քիչ գումար չէ՝ մեկ միլիոն դրամ է, պետությանը հարյուր դրամ ենք պարտք լինում, ԴԱՀԿ են տալիս: Սպասելու ենք այնքան ժամանակ, մինչև մեր հարցերը լուծվեն, ոչ մեկս էլ այստեղից դուրս չենք գնալու, գիշերելու ենք այստեղ»,– ասաց նա:

(Visited 9 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: