Ով լավ հրամանատար ուներ, նա փրկվեց․ Տիգրանը՝ Ջաբրայիլում մղվող մարտերի մասին․

Արցախյան պատերազմի ընթացքում ժամկետային զինծառայող Տիգրան Մելիքյանը կռվել է Ջրականում (Ջաբրայիլ)։

Տիգրանը Իրավաբան․net-ին պատմել է, թե ինչպես է սկսվել պատերազմը․ «Ուժեղ պայթյունի ձայն լսվեց․ զենքի պահեստը պայթեցրին։ Միանգամից տագնապ տվեցին, արագ հասանք առաջնագիծ, որն արդեն չկար։ Լալալայկա սարից զրահատեխնիկայով հակառակորդը եկել ու մտել էր մեր դիրքերը, առաջին օրը մինչև հրամանատարական դիտակետ էին հասել․ ընդամենը մի քանի դիրք էր պահվել։ Շատ մեծ ուժեր էին օգտագործել Ջաբրայիլի դիրքերի վրա հարձակվելու համար։

Մեր թիկունքային ղեկավարման կետից 4 կմ հեռու էինք կանգնեցրել մեքենաներն ու ոտքով էինք գնում, ամբողջ ճանապարհին արկերով խփում էին, երբ հասանք ու դիրքավորվեցինք հինգ տանկ եկան ու կողքներս կանգնեցին, սկսեցին կրակել մեր ուղղությամբ։ Այդ պահին մտածեցինք՝ վերջ։ Հասցրինք մտնել խրամուղի ու տեղափոխվել, մինչև տանկերը կվնասազերծեին»,-պատմում է Տիգրանը։

Երկրորդ օրը նրան և իր զինակիցներին տեղափոխել են առաջնագիծ, թշնամին 3-րդ օրը թիկունքից է հարձակվել։
«Հետ քաշվեցինք դիրքերից, մեզ հրահանգեցին դիրքավորվել Արաքսի հովտում, որտեղ 5 օր «բլիժնիյ բոյ» տվեցինք հրաձգային զենքերով ու լավ կոտորում էինք։ Մեր հետ էին նաև ՄՈԲ-ի տղերքը։ Ընկանք շրջափակման մեջ, մեզ հաց ու զինամթերք չէին կարողանում հասցնել․․․Ով լավ հրամանատար ուներ, նա փրկվեց »,-ասում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

(Visited 4 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: