Մյանմայի ոստիկանությունը տապալված նախագահին և պետխորհրդականին մեղադրել է․ երկրի օրենքների խախտման մեջ

Մյանմայի իրավապահ մարմինները նախագահ Վին Մյինին եւ պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին առաջադրել են երկրի մի շարք օրենքների խախտման մղադրանքներ: Այդ մասին հայտնել է Հանուն ժողովրդավարության ազգային լիգայի (ՀԺԱԼ) հասարկայնության հետ կապերի կոմիտեի անդամ Չժի Տոն:

«Արժանահավատ տվյալների համաձայն՝ Աուն Սան Սու Չժին մեղադրվում է արտահանման օրենքի, իսկ Վին Մյինը՝ տարերային աղետների հետեւանքների վերացման օրենքի խախտման մեջ: Տրվել են 14 օրով ձերբակալման դատական օրդերներ (փետրվարի 1-ից մինչեւ 15-ը)»,- գրել է նա Facebook-ի իր էջում:

Դրա հետ մեկտեղ փետրվարի 3-ին տարածված ոստիկանական նախնական զեկույցներում նշված է, որ ներմուծման/արտահանման մասին օրենքի խախտման մեղադրանքներն առաջադրվել են Աուն Սան Սու Չժիին, քանի որ խուզարկությունների ժամանակ նրա տանը հայտնաբերվել են ռացիաներ, որոնք ներկրվել են անօրինականորեն եւ օգտագործվել են առանց համապատասխան թույլտվության:

Ինչ վերաբերում է Վին Մյինին, ապա զեկույցում ասված է, որ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ նա իր կնոջ հետ այցելել է երկրի շատ շրջաններ, ինչն էլ տարերային աղետների հետեւանքների վերացման օրենքի խախտում է, հաղորդել է ՏԱՍՍ-ը։

(Visited 15 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: