Այս օրերին Կարսում ընթանում են թուրք-ադրբեջանական զորավարժություններ, որոնք իրենց բնույթով հարձակողական են․ «ՀՀ»թերթ․

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրեր առաջ կառավարության նիստից հետո հայտարարել էր նոր սահմանադրություն մշակելու անհրաժեշտության մասին: Առանց հստակեցնելու, թե խոսքն ինչ բնույթի փոփոխությունների մասին է, հավելել էր, որ նոր սահմանադրության մշակման աշխատանքներն իրականացվելու են խորհրդարանում իր կուսակցության դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) հետ։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում թուրքագետ Վարուժան Գեղամյանը նշեց, որ թուրքական մամուլում կամ վերլուծական դաշտում որեւէ հստակություն չկա, թե ինչ փոփոխություններ են նախապատրաստվում կատարել, սակայն կարելի է որոշակի ենթադրություններ անել։

Մասնավորապես, այդ ենթադրություններից հիմնականը վերաբերում է ընտրական եւ խորհրդարանական կարգի այնպիսի փոփոխություններին, ինչը հնարավորություն կտա շատ ավելի հեշտությամբ մեծամասնություն ձեւավորել, քան հնարավոր է այս պահին։ Ներկայումս իշխող կուսակցությունը ստիպված է դաշինքի մեջ մտնել այլ քաղաքական ուժերի հետ անհրաժեշտ քանակով ձայներ ստանալու համար։

Այս օրերին Կարսում ընթանում են թուրք-ադրբեջանական զորավարժություններ, որոնք իրենց բնույթով հարձակողական են։ Որոշ մասնագետների կարծիքով, դրանք ուժի ցուցադրում են, իսկ մյուսների գնահատմամբ՝ ակտիվ ռազմական գործողությունների նախերգանք։ Գեղամյանի համոզմամբ, զորավարժությունները հենց այնպես չեն լինում, դրանք պարունակում են ե՛ւ քաղաքական, ե՛ւ բուն ռազմական ուղերձներ»:

(Visited 12 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: