Apple-ը պատրաստվում է iPhone-ին վերադարձնել կարեւոր գործառույթ․

Apple-ում աշխատում են հաջորդ սերնդի iPhone-ի նախատիպի վրա, որում կրկին մատնահետքի սենսոր կհայտնվի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով The Wall Street Journal-ը:

Ապագայում iPhone 13-ին (կամ iPhone 12s-ը) կարող է էկրանի տակ ներկառուցված մատնահետքերի սկաներ հայտնվել, որի հիման վրա կաշխատի Touch ID համակարգը: Հետաքրքիր է, որ Apple-ում դիտարկում են օպտիկական տեխնոլոգիան` այն ուլտրաձայնային տեխնոլոգիայից ավելի հուսալի համարելով:

Աղբյուրներն ընկերությունում հայտարարում են, որ Apple-ում գնահատում են այն, թե որքանով հուսալի պաշտպանված կլինեն օգտագործողների տվյալները նոր Touch ID-ի միջոցով: Որպես հիմք մշակողները վերցրել են ներկայիս Touch ID-ն, որն օգտագործվում է iPhone SE-ի, iPad-ի եւ MacBook-ի կողմից:

Մատնահետքերից հրաժարումը Apple-ի ժամանակակից սմարթֆոններում տեղի է ունեցել 2017 թվականին, երբ ներկայացվեց Face ID-ով iPhone X-ը: 2020 թվականին ամբողջ աշխարհում համավարակի եւ դիմակների ռեժիմի պատճառով Apple-ի արտադրանքի տերերն անհարմարություններ ունեցան. դեմքի ճանաչումը դիմակներով եւ ռեսպիրատորներով պարզապես չի աշխատում:

(Visited 6 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: