Թուրքիայում հինգ տարվա մեջ առաջին անգամ ալպինիստների համար բացել են Արարատ լեռը․

Թուրքիայի արեւելքում Արարատ լեռը, որը ավելի քան հինգ տարի փակ էր զբոսաշրջիկների եւ ալպինիստների համար, փետրվարի 4-ից կրկին հասանելի կդառնա վերելքի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով երկրի լեռնագնացության ֆեդերացիային:

Արարատը հայտարարվել էր «անվտանգության հատուկ գոտի» եւ այցելությունների համար հասանելի չէր 2015-ից, երբ երկրի արեւելքում վերսկսվեցին գործողությունները Քրդական աշխատավորական կուսակցության դեմ:

«Երկար դադարից հետո սկսվում են ձմեռային վերելքները դեպի Ագրա լեռը (Արարատ): Առաջին վերելքը կկատարեն մեր ֆեդերացիայի մարզիչները», — ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

(Visited 268 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: