Կարմիր գույնը, որը ուրախություն, կենսախնդություն, կիրք, ագրեսիա, սեր, ջերմություն է արտահայտում, հուզական բարձր ազդեցություն ունի և օգտագործվում է մեծ քանակությամբ բրենդերի և գովազդային մարկետինգի համար։
Այս թեստում, որն այսօր առաջարկում է Positive-ը, այն օգտագործվում է ձեր կյանքի և ձեր անձի շատ ասպեկտների արտացոլման համար։ Նայեք չորս պատկերներին և ընտրեք այն մեկը, որն առաջինը գրավեց ձեր ուշադրությունը։
1. Հուզական անձնավորություն․ Արվեստ
Դուք բնութագրվում եք ձեր արտահայտչությամբ։ Դուք ստեղծագործ անհատ եք և երբեք աննկատ չեք մնում շրջապատում։ Դուք հեշտությամբ եք արտահայտում ձեր անհատականությունը։ Դուք կարող եք լցնել ձեր կյանքը գեղեցիկ իրերով, սակայն էնտուզիազմի կարիք ունեք։
Դուք շատ զգայուն եք և այդ պատճառով հաճախ կյանքի ձեր տեսլականը չի համընկնում նրա հետ, ինչ տեսնում են ուրիշները։ Դուք պետք է սովորեք հաշվի առնել ուրիշների տեսակետը, դա ձեզ կօգնի ավելի լավը դառնալ։
2. Կազմակերպչի անհատականություն․ Ինքնավստահություն
Ձեր պոտենցիալ առանձնահատկությունը կազմակերպվածությունն է։ Վստահություն ներշնչեք ուրիշներին և դուք էլ ձեզ ավելի վստահ կզգաք։ Ավելի լավ ապրելու համար կենտրոնացեք ներկայի վրա, մի ապրեք անցյալով; Լավ է կազմակերպված լինելը և ուրիշներին էլ ստիպելն իրենց պաշտպանված զգալ, սակայն դուք այսպես կարող եք կորցնել ձեր անխռովությունը, որը ձեր ներկան է, այստեղ և հիմա։
3. Առաջնորդի հակումներով անձնավորություն․ Հաջողություն
Ձեր ընկերները ձեզ որպես իդեալիստ են բնութագրում, որը պատրաստ է ընդունել այն ամենը, ինչ առաջարկում է կյանքը։ Դուք անվերջ ձգտում է բարելավել ձեր կյանքն ու շրջապատը, որտեղ ապրում եք։ Երբեմն դուք ծանրաբեռնում եք ձեզ պատասխանատվությամբ, անգամ ձեզ վրա վերցնելով ուրիշների պատասխանատվությունը։ Հիշեք, որ դուք պետք է ձեր ժամանակը ծախսեք այն նպատակներին հասնելու վրա, որոնք կարող են երջանկացնել ձեզ։
4. Ոգևորված անձնավորություն․ Իմպուլսիվություն
Դուք ուրախ, բազմակողմանի, տարված և անգամ ավանտյուրաների հակումներով անձնավորություն եք։ Ձեզ դուր են գալիս մարտահրավերները, դուք սիրում եք փոփոխություններ և առաջին հերթին ատում եք միապաղաղությունը։ Դուք լավատես եք և ձեր խելքով կարող եք հաղթահարել կյանքի դժվարությունները, միայն թե սովորեք ավելի շատ հավատալ ինքներդ ձեզ։
Inflammation of vessels may be revealed by magnetic resonance imaging MRI or Doppler ultrasound propecia before and after