Անհրաժեշտ բաղադրիչները հեշտությամբ կգտնք ցանկացած խանութում կամ նույնիսկ ձեր սառնարանում, իսկ պատրաստելը չի պահանջում շատ ժամանակ և ջանքեր։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
հավի կրծքամիս՝ 1 հատ
պանիր՝ 100գ
պահածոյացված արքայախնձոր՝ 4 օղակ
սխտոր՝ 4 պճեղ
ձու՝ 3 հատ
զեյթուն՝ առանց կորիզի
աղ
սամիթ
Պատրաստման եղանակ․
Հավի կրծքամիսն ու ձուն եփել և կտրատել միջին չափի խորանարդիկների։ Նույն ձև կտրատել նաև արքայախնձորը։ Պանիրն անցկացնեկ քերիչով։
Զեյթունը կտրել մեջտեղից, դրանով զարդարելու ենք աղցանը։Մանր քերիչով անցկացնել սխտորը։
Միացնել ձուն, միսը, արքայախնձորը և սխտորը, համեմել աղով և մայոնեզ ավելացնել։ Խառնել։ Աղցանը լցնել մատուցվող ափսեի մեջ և պատել պանիրով։ Ծածկել սննդային տոպրակով և թողնել սառնարանում՝ 2 ժամ։
Միայն դրանից հետո զարդարել աղցանը սամիթով և կտրատած զեյթունով։
Բարի ախորժակ։